Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլուն գնահատական

Դեկտեմբեր 24,1998 00:00
sahmanadrutyun

ՀՀ նախագահին կից Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկ շարունակեց 111-րդ հոդվածի քննարկումը թե չէ, պարզվեց իզուր են այս էլ որերորդ նիստը տրամադրում այդ հոդվածին։ Նախ՝ հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանը հանեց անցյալ անգամ ներկայացրած իր առաջարկը (որից, ի դեպ, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին), իսկ ավելի ուշ (ուշացած) հայտնեց, որ հանրապետության նախագահը եւս, իր խորհրդականին խորհուրդ տալով, կարծիք է հայտնել՝ հետաձգել այդ գլխի քննարկումը։

Չմոռանանք նաեւ հանձնաժողովի 5 անդամների գրավոր առաջարկը, ըստ որի հիշյալ հոդվածի որեւէ փոփոխություն կատարելը հիմնավորված չէ եւ աննպատակահարմար է, քանի որ այդ հոդվածում ամրագրված կարեւորագույն դրույթն է ապահովում երիտասարդ, նորանկախ հանրապետության քաղաքական եւ իրավական կայունության գերխնդիրը… Զուր տեղը ընթերցվեց նաեւ (հարգելի պատճառով) բացակա Արմեն Խաչատրյանի առաջարկը, եւ զուր տեղը փնտրեցին ու չգտան Կարինե Դանիելյանինը։

Վերադառնալով հնուց կիսատ թողնված՝ Սահմանադրության 4-րդ գլխին (Ազգային ժողով)՝ հանձնաժողովը մեկ առ մեկ անդրադարձավ արդեն արված առաջարկություններին եւ արձանագրեց առարկություններն այս կամ այն կետի վերաբերյալ։

Վերջացնելով նշենք, որ ի գիտություն հոռետեսների, եւ մասնավորապես իրեն, Պարույր Հայրիկյանը հանձնաժողովին տեղեկացրեց, որ ե՛ւ նախագահը, ե՛ւ այս գործով զբաղվող նրան կից մասնագետները հանձնաժողովի մինչ այսօր կատարած աշխատանքները գնահատում են փայլուն։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031