Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ԵՂԱ՞Վ…

Դեկտեմբեր 26,1998 00:00
lurer

ՀՀ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը «չարություն» է արել. կավիճով խփել է դպրոցի տնօրենին։

Թե ինչու, ինչպես ու նաեւ այլ հայտնի դեմքերի «հերոսությունների» մասին կարդացեք 8-րդ էջում։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

«Առավոտը» դիմեց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին՝ ստանալու համար Վանո Սիրադեղյանի վերջին հայտարարությունների մեկնաբանությունները եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Ինչպես եւ այլ գործիչների նմանատիպ հայտարարությունների դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ չի համարում անդրադառնալ նաեւ Սիրադեղյանի ելույթում հնչած գնահատականներին»։

ԱԶԱՏՈՒՄ

Աշխատանքից ազատվել է հանրապետական գլխավոր պետական սանիտարական բժիշկ Մանրիկյանը։ Անկասկած այս ազատման մեջ փոքր չէ «Առավոտի» հրապարակումների դերը։

Առողջապահության նախարարի ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։

ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

1998 թվականին «Առավոտը», ի դեմս Արամ Աբրահամյանի, ոչ միայն չարժանացավ ոչ մի տեսակ մրցանակի, այլեւ բազմիցս դատի տրվեց։ Մասնավորապես դատի տրվեցին թերթի թղթակիցներ Ոսկան Մամիկոնյանը, Հասմիկ Բուդաղյանը (Սպանդարյան ժողդատարան), Սաթիկ Սեյրանյանը եւ Ավետիս Բաբաջանյանը։ Վերջին երկուսի գործերը, իհարկե, պետական մասշտաբի են. իբրեւ հայցվոր հանդես են եկել Պարույր Հայրիկյանը եւ Տիգրան Լեւոնյանը։ Գործերն իրենց աննպատակ շարունակությունը կունենան գալիք տարի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031