Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ

Մայիս 05,1999 00:00
Ararati marz

Մայիսի 5-ից հանրապետությունով մեկ իր նախընտրական շրջագայություններն է սկսում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը։ Այսօր միասնականների հանգրվանը կլինի հիմնականում Արարատի մարզը։ Ե՛վ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ իր կողմնակիցները կշրջագայեն ինչպես մարզի գյուղերով, այնպես էլ՝ քաղաքներով։

ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ԱՌԱՆՑ ԲՈՂՈՔԻ

Artak Sahradyan

ԿԸՀ նիստի ժամանակ անդամներից մեկին հետաքրքրում էր, թե պահպանվո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վանո Սիրադեղյանի՝ իր ընտրողների հետ հանդիպելու իրավունքը։

-Համենայնդեպս, այդ մասին ԿԸՀ ոչ ոք չի բողոքել,- ասաց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը։

ԿԵՐ ԵՎ ԸՆՏՐԻՐ

kasharq

Հավաստի աղբյուրից «Առավոտին» հայտնի դարձավ, որ Երեւանի թիվ 18 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մարտին Հովհաննիսյանը սկսել է աշխուժորեն ընտրակաշառք բաժանել։ Մասնավորապես պրն Հովհաննիսյանը իր գթասիրությունն է ցուցաբերել ծերերի եւ երեխաների նկատմամբ՝ նրանց նվիրելով գնդակներ եւ ամեն օր սնունդ բաժանելով։ Հավաստի աղբյուրը նշեց նաեւ, որ պրն Հովհաննիսյանի հիշողությունում փայլատակումներ են տեղի ունեցել եւ նա վերջապես վերադարձնում է մարդկանց 8 ամսվա աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ Մարտին Հովհաննիսյանը «Կրեդիտ Երեւան» բանկի նախագահն է։

ՏԵՂԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Naghdalyan

«Երկրապահ» պատգամավորական խմբի սենյակից մայիսի 4-ին նախարարներից մեկի օգնականի հետ ջղային տոնայնությամբ խոսում էր ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ Քանի որ հեռախոսով չէին կապում նախարարի հետ, տիկին Հեղինեն պահանջում էր, որ իր զրուցակիցը զանազանի, թե ով է տվյալ պահին ցանկանում նախարարի հետ խոսել։ Խորհուրդն ըստ էության տեղին էր, ու մի 15 րոպեից տիկին Հերմինեին միացրեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31