Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ

Օգոստոս 04,1999 00:00
qreakan

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիր քաղաքի պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջ կաբինետում կատարված վիրահատությանը։ Պոլիկլինիկայում վիրահատության ժամանակ դեպք էր արձանագրվել։ Բնականաբար, քրեական գործ է հարուցվել եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իսկ մինչ դատաբժշկական փորձաքննության եւ դատական եզրակացությունն ու վճիռները, հարցը քննել է Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը։ Արձանագրություն թիվ 4-ում հենց այդպես էլ արձանագրված է։ Նախ՝ մարզպետն ինքն իր ընդհանուր ժողովն է հրավիրել. «Արմավիրի պոլիկլինիկա ՊՓԲԸ բաժնետիրոջ ձայների 100 %-ին տնօրինող Արմավիրի մարզպետ Ալբերտ Խոսրովի Հերոյանի ընդհանուր ժողովի օրակարգն է հաստատել։ Լսել է 1 հարց՝ պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Սերյոժա Հակոբյանին աշխատանքից ազատելու մասին։ Մարզպետն իր ընդհանուր ժողովով ոտքի վրա լուծել է նաեւ փորձաքննության հարցը, որոշելով «վիրահատություն կատարելու եւ վերջինիս պատճառով մահ արձանագրելու կապակցությամբ… գործադիր տնօրեն Ս. Հակոբյանին ազատել աշխատանքից»։

Հիշեցնենք, որ վիրահատությունը կատարել է ուրիշ բժիշկ եւ գործադիր տնօրենը մեղադրվում է «անհրաժեշտ հետեւողականություն, զգոնություն չցուցաբերելու, կաբինետներում կատարվող աշխատանքներին անտեղյակ լինելու մեջ»։ Փաստորեն 100 % բաժնետոմսեր տնօրինող մարզպետը միանգամից «ամփոփել է». երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բժշկի կենսագրությունը։ Ս. Հակոբյանը 1976 թ. աշխատում է նույն պոլիկլինիկայում որպես գլխավոր բժշկի տեղակալ, այնուհետեւ՝ տնօրեն։ Մինչ այդ դեպքը նրա աշխատանքից դժգոհության որեւէ առիթ չի եղել։ Միայն անցած տարի պոլիկլինիկան 8 մլն դրամի վճարովի ծառայություններ է մատուցել։ Նույն թվականին պետությունը պետպատվերի դիմաց չի վճարել պոլիկլինիկայի հասանելիք գումարը (4 մլն դրամ)։ Անգամ նման պարագայում առողջապահության համակարգի համար խրոնիկ դարձած աշխատավարձի ուշացումներ չեն եղել։ Հենց այս պատճառով պոլիկլինիկայի կոլեկտիվը դիմել է մարզպետ Ա. Հերոյանին եւ առողջապահության նախարար Հ. Նիկողոսյանին։ Մարզպետին խնդրում են «հաշվի առնել Ս. Հակոբյանի 30 տարվա երկար եւ բարեխիղճ աշխատանքը» եւ վերանայել աշխատանքից ազատման որոշումը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

ԿՈՆԴԵՑԻՆԵՐԻ ՈՒՐԱԽԱՆԱԼԸ ՏԵՍՆԵՆՔ ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ

kond

Այս տարվա հունիսի 25-ին «Առավոտի» իրավական բաժինն անդրադարձավ Կոնդ թաղամասի բնակիչների նամակ-բողոքին («Կոնդեցիները սոցիալական կոմայի մեջ»), որն ուղղված էր ԱԺ նախագահին եւ վարչապետին։ Եվ հարցադրման հիմնական առանցքը Կոնդի նկատմամբ փոփոխվող կառավարությունների շարունակաբար փոփոխվող խոստումներն են, որից վիճակը չի լավանում։ Այլ ընդհակառակը՝ դարձել է անորոշ։ Եվ ահա, ստացվել է քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա. Սարգսյանի պատասխանը. «Ներկայումս Կոնդի բնակիչների համար կառուցվում է թիվ 4,5 բնակելի շենքը Արցախ-Ռոստովյան փող. թաղամասում, որի համար 1999 թ. նախատեսված է 100,0 մլն դրամ։ Շենքը հավանաբար կհանձնվի շահագործման 2000 թ.»։ Սակայն ուրախ լուրն ավարտվում է մի միջանկյալ նախադասությամբ՝ «ֆինանսներ հատկացնելու դեպքում»…

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031