Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ

Հոկտեմբեր 29,1999 00:00
Levon Ter-Petrosyan

Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը, ես կուզեի բայցեւայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարեւորությունը։

Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ հանրապետությունում լիակատար կարգուկանոն եւ հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ։

Չեմ կասկածում նաեւ, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների։

Դրությունը հասարակական բոլոր ուժերից եւ կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ եւ կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետականությանը նետված մարտահրավերը։

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28.10.1999

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

azgayin joxov

Մենք խորապես ցնցված ենք Ազգային ժողովում ս/թ հոկտեմբերի 27-ին կատարված աննախադեպ ոճրագործությունից, որին զոհ դարձան Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, կան նաեւ ծանր վիրավորներ։

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար աղետաբեր, հեղափոխական մեթոդների գործադրմամբ իրականացված այս հերթական ահաբեկչական գործողությունը։

Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, հայտնում մեր զորակցությունը, կիսում նրանց անանց վիշտը։

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության անունից՝ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անունից՝ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազատություն» կուսակցության անունից՝ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

«Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կենտրոն հասարակական կազմակերպության անունից՝

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ

Աբգարյան Երջանիկ, Անտինյան Աշոտ, Արզումանյան Ալեքսանդր,

Բայանդուր Անահիտ, Գրիգորյան Ստեփան, Գրիգորյան Վլադիմիր,

Գրիգորյան Ավետիք, Գնունի Վարդգես, Գեւորգյան Սամվել,

Դուրգարյան Հովհաննես, Իգիթխանյան Սեյրան, Լազարյան Տեր Հուսիկ,

Խաչատրյան Վահագն, Հովհաննիսյան Սեդրակ, Հարոյան Վաչագան,

Մնացականյան Ռոբերտ, Շահբազյան Յուրի, Պետրոսյան Շահեն,

Ռուբինյան Կարապետ, Սահակյան Արա, Սարգսյան Աշոտ

28.10.1999 թ.

ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

Xosrov Harutyunyan

Պատգամավորների եւ կառավարության անդամների սադրիչ սպանությունը, որը տեղի ունեցավ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ին,

մենք դատապարտում ենք՝ որպես ոճրագործություն հայոց պետականության եւ բարոյականության դեմ,

մենք խորապես ցավակցում ենք՝ եւ ոչ միայն զոհվածների հարազատներին, այլ նաեւ ողջ հայ ժողովրդին, քանզի ոճիրը կայացվեց ժողովրդի ընտրյալների դեմ, այն էլ ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող Ազգային ժողովում,

մենք վճռականորեն պահանջում ենք՝ մեր երկրում սահմանադրական նորմերի պահպանումը, օրենքի գերակայության երաշխիքները, ինչպես նաեւ բարոյականության ապահովումը։

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031