Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՄԱԼՐՎԻ

Դեկտեմբեր 01,1999 00:00
aram sargsyan

Ըստ հավաստի աղբյուրների՝ այժմ կարգի է բերվում հանրապետության վարչապետի համար նախատեսվող կառավարական ամառանոցը, ուր առաջիկայում ընտանիքով Արարատից պիտի տեղափոխվի վարչապետը։ Նրա հետ կտեղափոխվի նաեւ մայրը՝ տիկին Գրետա Սարգսյանը։ Մինչ այժմ կառավարական ամառանոց չտեղափոխվելը պայմանավորված էր տիկին Գրետայի ցանկությամբ, որը եւ հարգում էր որդին՝ վարչապետ Արամ Սարգսյանը։ Սակայն անվտանգության կանոնները պահպանելու նպատակով վարչապետը շուտով կտեղափոխվի ամառանոց։

ՍԵԼԵԶՆՅՈՎԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

seleznov

Ըստ լրատվական գործակալությունների, Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովը հայտարարել է, որ եթե Կարեն Դեմիրճյանը չսպանվեր, ապա մոտ ապագայում Հայաստանը կդառնար երրորդը Ռուսաստան-Բելառուս միությունում։ Գենադի Սելեզնյովը ասել է նաեւ, որ եթե Կարեն Դեմիրճյանը չսպանվեր, ապա մի քանի օրից մտադիր էր պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի խորհրդարանում սկսվում է Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի անդամակցելու հարցի քննարկման գործընթացը։

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

zerbakalel

Ձերբակալվել է «Հայռուսգազարդ» ՊՓԲ ընկերության փոխտնօրեն, «Բութանգազ» ՊՓԲԸ տնօրեն Սիմոն Գրիգորյանը, որը կալանքի տակ է պահվում հոկտեմբերի 17-ից։ Հիշեցնենք, որ Սիմոն Գրիգորյանը նախկին գումարման ԱԺ անդամ էր, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Toto

ԱԺ-ում տեղի ունեցած «Կայունություն» խմբի եւ «Միասնություն» խմբակցության հերթական համատեղ նիստի ժամանակ վերջինիս նորընտիր քարտուղար Վարդան Մկրտչյանն «Առավոտին» հայտնեց, որ քննության են առնվել տեղեկատվության ոլորտին առնչվող խնդիրներ։ Դա մասնավորապես վերաբերում է Ստամբուլի գագաթաժողովին, որի մասին պատգամավորները սկզբնաղբյուրից հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն չեն ունեցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031