Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ

Մարտ 07,2000 00:00
Robert Qocharyan

Որ պետք է սթափեցներ եւ ասեր. ի՞նչ եք անում

Ի պատասխան «Միասնություն» դաշինքի մարտի 3-ի հայտարարությանը եւ դրա պարունակած պահանջին՝ պաշտոնանկ անել ԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին եւ իր աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայլուրին» տված երեկվա բացառիկ հարցազրույցում հայտարարեց. «Իհարկե, զարմանք առաջացրեց այդ հայտարարությունը ե՛ւ ոճով, ե՛ւ բովանդակությամբ։ Զարմանալի է, որ քաղաքական ուժը, որը կազմում է ԱԺ մեծամասնություն, ընդունակ է նման կարգի հայտարարություն անել, նման ոճով խոսել երկրի նախագահի հետ, որն ընտրված է ժողովրդի կողմից։ Եվ նման կարգի հարց բարձրացնել ընդհանրապես։ … Իրավո՞ւնք ունեին արդյոք փաստաբանները նման մամուլի ասուլիսով հանդես գալ։ Միանշանակ պատասխան՝ այո՛, իրավունք ունեին… Պարտավո՞ր էր Ազգային հեռուստատեսությունը այս լրատվությունը տալ։ Միանշանակ կպատասխանեմ, որ այո, պարտավոր էր… Արդյոք վե՞ց րոպե պետք է սա լիներ, թե՞ միգուցե ավելի կարճ, ավելի քիչ ժամանակ պետք է հատկացվեր։

Այ, այստեղ համամիտ եմ, կարող էր լինել ոչ թե վեց րոպե, կարող էր լինել երեք րոպե։ … Եվ եթե այս երեք րոպեն է խանգարում, խոչընդոտում հետաքննությանը, եթե այս երեք րոպեն է վրդովմունք առաջացնում եւ նման ուղղակի անհեթեթ հայտարարություն առաջացնում քաղաքական ուժի մոտ, ապա իսկապես վիճակը երկրում տագնապալի է։ Միանշանակ կարելի է գնահատել, որ ուրեմն այս քաղաքական ուժը չունի քաղաքական հոտառություն, եւ չունի այն ղեկավարին, որը պետք է ուղղակի սթափեցներ եւ ասեր. հարգելի բարեկամներ, ի՞նչ եք անում։ Եվ սա, ասեմ, շատ ավելի քիչ է վերաբերվում ՀԺԿ-ին, քանի որ նախաձեռնությունը, ինչքան ես գիտեմ, իրենցը չէր»։

ՀՀ նախագահն «անտակտ եւ անհասկանալի» համարեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու պահանջը. «Նախագահի աշխատակազմի ղեկավարի հարցն իրավունք ունի որոշել միայն երկրի նախագահը։ Եվ լուրջ վերաբերվել այս կարգի հայտարարություններին՝ ես չեմ կարող։ Բայց չեմ կարող նաեւ լուրջ չվերաբերվել այս երեւույթին, որը, կրկնում եմ, խիստ մտահոգիչ է»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031