Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 13,2000 00:00
dat

Երբ «Առավոտը» հրապարակեց «Փոխհատուցում» լուրը, թե Վահան Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Բալաբանյանի որդու՝ Բաբկենի գործը վերադարձվելու է լրացուցիչ նախաքննության՝ կարճելու նպատակով, հետեւեցին հերքումներ, որոնք նպատակ ունեին ապացուցել, որ փոխհատուցման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այժմ արդեն հայտնի է, որ Բաբկեն Բալաբանյանը դատարանով է արդարացվել։

ՎԱՏ ԼՈՒՐ

epbh

Երեկ բժշկական համալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Ղուկաս Ուլիխանյանը հայտարարել է. «Տարբեր մակարդակներում խոսվում է մեր հողերը հանձնելու մասին։ Այսօր խոսվում է զիջելու մասին այն ձեռքբերումները, որ մենք ունեցել էինք նախորդ տարիների ընթացքում։ Այսօր արդեն հասնում ենք մի իրավիճակի, երբ հոկտեմբերի 27-ի դեպքերը որոշակիորեն երկրորդ պլան են մղվում, (…) որոշ մարդկանց խափանման միջոցն է փոխվում եւ այլն»։ Ղուկաս Ուլիխանյանը հայտնել է, թե ուսանողության հետ նման հանդիպումների նպատակն է, որ թույլ չտան հողեր հանձնել, եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման հասարակական պահանջն ի դերեւ չելնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930