Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒԼԱԿԱԹԱ՞Փ ԵՆ ԱՆՈՒՄ

Ապրիլ 14,2000 00:00
kulakatap

Այսօր մարտի 22-ի գործով ձերբակալված Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչ Վարդան Թաշճյանի իրերը դուրս կհանվեն նրա զբաղեցրած բնակարանից, որը նրան տրամադրվել էր ՊԲ-ի կողմից։ Դուրս կհանվեն նաեւ «Արցախի արիներ» կազմակերպության իրերը։ Երեկ արդեն նախադեպը եղել էր՝ ՊԲ նախկին խոհարար Վագիֆ Հարությունյանի բնակարանը տրամադրվել է մի ազատամարտիկի այրուն։ «Հելսինկյան նախաձեռնություն- 92» կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանի բնակարանը, որը նրան տրվել էր պաշտպանության բանակի կողմից, ձեռքից վերցրել են։

«ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ»

Komitas danielyan

Արցախի պատերազմի վետերանների միության պարբերաթերթի անդրանիկ համարը՝ «Հայրենյաց պաշտպանը», լույս տեսավ օրերս։ Գլխավոր խմբագիրն է Կոմիտաս Դանիելյանը։ Այն սկսվում է քաղաքական հայտարարությամբ՝ դատապարտելով մարտի 22-ը։ Առաջին էջում տպագրված է ԼՂՀ դատախազության հաղորդագրությունը։

ՏԵՂԱՇԱՐԺ

valeri balayan

Ժողովրդի հերթական թշնամին Ստեփանակերտի «Էլեկտրացանց» ՓԲԸ-ի տնօրեն Վալերի Բալայանի (որին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քր. օր.-ի 181 հոդվածի առաջին մասով) դատապաշտպանն է ՀՀ փաստաբանների միջազգային միության անդամ Էդիկ Աղաջանյանը։ Պրն Բալայանը գտնվում է քննչական մեկուսարանում։ Երեկ նրա կինը՝ Մանուշակ Տիտանյանը, հայտնեց, որ իրեն թույլատրվել է տեսակցել ամուսնու հետ, նրան սնունդ եւ թերթեր փոխանցել։ Ըստ տիկին Տիտանյանի՝ ապրիլի 20-ից հետո գործը, ամենայն հավանականությամբ, կմտնի դատարան։ Նախաքննությունը վարել է ԼՂՀ գլխավոր դատախազությունը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930