Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ

Փետրվար 23,2001 00:00

Ինչի համար է սրտխառնուք առաջացնող այս թամաշան Իմ դատավարությունը՝ արդարադատության, իրավական տգիտության ու կամայականության շքերթը, շարունակվում է: Բեմը՝ ՀՀ վերաքննիչ դատարան: Ամեն անգամ ես «Գազ-66» բեռնատար մեքենայով, 8 կերած-խմած, ավտոմատավոր ոստիկանի ուղեկցությամբ, շղթայակապ անցնում եմ Նուբարաշեն- Աբովյան ճանապարհը: Աբովյանում ինձ է միանում պատկառելի տարիքի կինը ու մեզ «անկորուստ» հասցնում են վերաքննիչ դատարան: Երեւան քաղաքի դատախազությունը, մեղադրողները, Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, հիմա էլ վերաքննիչ դատարանը նորից վատնում են հսկայական բյուջետային միջոցներ, որ այս վարույթով ի՞նչ հանգամանքներ հաստատեն…8230 թե ինչպես ես, 1995թ. մի քանի ամսվա նախարարի պաշտոնակատարս, հաղթահարելով իշխանության դիմադրությունը, ընդամենը 6 ամսում, դպրոցի նկատմամբ իշխանության անտարբերության պայմաններում, երկարատեւ գործադուլից ու անհուսությունից անօգնական վիճակում գտնվող լուսավորության համակարգում, առանց բյուջետային միջոցների, գործի գցեցի դասագրքաստեղծման որակապես նոր, այլընտրանքը չունեցող մի համակարգ: 6 ամսում 100172հազարավոր բաժանորդներից ներգրավել 1,5 մլրդ դրամ ու տպագրել 60 անուն ուսումնական գրականություն: Ի՞նչ եք ուզում բացահայտել՝ ինչպես եմ ես 96-97 թվերին կազմակերպել մոտ 50 մլն դրամի դպրոցաշինությու՞ն: Ի՞նչ եք ուզում, հիմա էլ վերաքննիչ դատաքննությա՞մբ հայտնի դարձնել, թե ինչպես Բանգլադեշյան իրողության մեջ, նյութական կարիքի մեջ գտնվող հարյուրավոր քաղաքացիների դարձրի ինձ գործընկեր, անդադրում, օրնիբուն աշխատելով, չթողեցի, որ ծնողը բաժակաճառեր ասեր նյութական կարիքի պատճառով մասնագիտությունը կորցնող ուսուցչի գործի կարեւորության մասին՝ նպաստեցի համայնքով ուսուցիչ պահելու գործի՞ն: Այսօր նորից դասագրքաստեղծման գործը օրակարգում է: Վերջացավ Համաշխարհային բանկի վարկը՝ ի՞նչ ենք անելու: Հարյուրավոր դպրոցական շենքեր ծածկ չունեն՝ ի՞նչ ենք անելու: Իսկ ուսուցչի նյութական վիճակը երբեւէ այսքան անհույս չի եղել: Ի՞նչ եք որոշել, որքա՞ն եք ինձ այս սրտխառնուք առաջացնող թամաշայի «հերոսի» դերում պահելու: Պետական իշխանությունը շարունակվում է ի չարը գործադրվել՝ պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինձ ու իմ հարազատներին արդեն 2 տարի զրկելով կյանքի իրավունքից: Ինչի՞ համար է այս թամաշան: Հացին փոխարինող, հասարակության դժբախտության մեջ իբր մեղավորների նկատմամբ իրականացվող դատավարությունները հագեցրել են հասարակական պահանջը: Սրանց արհեստական հրահրումը, իշխանության անելանելիությամբ պարտադրված շարունակումը վտանգավոր է եւ հասարակության, եւ օրվա իշխանությունների համար: Դատական իշխանությունը որպես տարանջատված պետական իշխանություն, իմ գործով պիտի հանդգնի ու արդարադատություն իրականացնի: Արդարադատության քաղց կա ու հասարակական պահանջ՝ ինչու՞ հանուն Հայաստանի Հանրապետության չբավարարել այս քաղաքակրթություն ապահովող պահանջը: ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ 20.02.2001

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել