Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս «Առավոտ» էր զանգահարել մի տարեց կին, որը խնդրեց այցելել մանկապարտեզներ եւ ճշտել, թե սանիտարահի

Ապրիլ 04,2001 00:00

Թերացումները շտկվո՞ւմ են, թե՞ վաճառվում Օրերս «Առավոտ» էր զանգահարել մի տարեց կին, որը խնդրեց այցելել մանկապարտեզներ եւ ճշտել, թե սանիտարահիգիենիկ ստուգումները ինչպես են անցկացվում։ Ըստ ահազանգի՝ «նույնիսկ երեխաների մաքուր եւ ապահով մանկությունը մեր երկրում վաճառվում է»։ Կինը բորբոքված պատմում էր, որ երբ սանէպիդկայանի աշխատակիցները առանց զգուշացման այցելում են մանկապարտեզներ եւ ստուգումներ են անցկացնում, ի հայտ են գալիս բազմաթիվ թերացումներ։ Ավելորդ նկատողություններից խուսափելու համար մանկապարտեզների վարիչները «համապատասխան վերաբերմունք են ցուցաբերում» եւ դրանով «մաքրվում են բոլոր կեղտերը»։ Նախադպրոցական հիմնարկությունների վարիչներից եւ ոչ մեկը չհաստատեց մեզ հասած տեղեկությունը, սակայն փոխարենը բոլորը միաբերան կրկնեցին, թե իրենց մանկապարտեզում նման դեպք երբեւէ չի արձանագրվել, բայց եթե գտնվի այդպիսի մանկապարտեզ, թող նրանք իրենց խղճի առաջ պատասխան տան։ Կենտրոն համայնքի թիվ 256 մանկապարտեզի վարիչ Սուսաննա Խաչատրյանի խոսքերով. «Ամեն ամիս սանէպիդկայանի աշխատակիցներից եւ տեղական պոլիկլինիկայի (որին տվյալ մանկապարտեզը կցված է) բժիշկներից կազմված հանձնաժողով է այցելում մանկապարտեզ՝ սանիտարական ստուգումներ անցկացնելու համար։ Ստուգվում է սանիտարահիգիենիկ վիճակը (անկողինների մաքրությունը, սանհանգույցները, սպասքը, սնունդը, երեխաների առողջական վիճակը, անձնական հիգիենան եւ այլն)։ Բնականաբար, թերացումներ երբեմն լինում են։ Բայց բացառվում է, որ գումար վճարենք, որպեսզի ստուգումներ չանցկացնեն։ Դեպքեր են լինում, երբ հանձնաժողովի անդամներից մեկը մտնում է խումբ եւ երեխայի առջեւից վերցնում է ճաշն ու տանում անալիզի»։ Նույն կարծիքին էին նաեւ Կենտրոն համայնքի թիվ 204 մանկապարտեզի վարիչ Սաթենիկ Սիմոնյանը եւ Դավիթաշենի թիվ 312 մանկապարտեզի վարիչ Գոհար Խուրշուդյանը։ «Ընդհանուր առմամբ մանկապարտեզների ստուգումները անցկացվում են պատշաճ կերպով։ Թերացումները եւ բացթողումները տարեցտարի շտկվում են, սակայն դրանց առկայության դեպքում մանկապարտեզների աշխատակիցները ստանում են համապատասխան նկատողություն, երբեմն էլ՝ նաեւ տույժ, որի դիմաց պարտավոր են վճարել»,- ասաց տիկին Խուրշուդյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ. Գ. Թեմային արձագանքեց նաեւ Երեւանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Մարիետա Հախվերդյանը՝ հավաստիացնելով, որ իրենք չեն թաքցնում մանկապարտեզներում բացահայտված թերացումները: Սակայն դրանք կներկայացնենք առանձին հրապարակմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30