Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս խմբագրություն այցելեց Ռոստոմի 86 հասցեի բնակիչ Րաֆֆի Խանամիրյանը։

Ապրիլ 04,2001 00:00

ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Օրերս խմբագրություն այցելեց Ռոստոմի 86 հասցեի բնակիչ Րաֆֆի Խանամիրյանը։ Նա իր դժգոհությունն էր հայտնում «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի անհետեւողական աշխատանքից։ Րաֆֆի Խանամիրյանը 1997-ից կասկածելով, որ իր հաշվիչի ցուցմունքները ճիշտ չեն, դիմել է «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ՝ հաշվիչը լաբորատոր ստուգման ենթարկելու խնդրանքով։ Երկու տարի ձգձգումից հետո «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Արշակունի» մասնաճյուղը լաբորատոր ստուգումից հետո հաշվիչը ակտավորել է եւ նոր հաշվիչ տեղադրելու գրություն է տվել։ Նաեւ նշել է, որ բնակչի չվառած հոսանքի դիմաց պետք է գանձվի 26 հազար 900 դրամ։ Գրությունը ուղարկվել է կենտրոնական էլեկտրացանց։ Կենտրոնական էլեկտրացանցը վերը նշված գումարի փոխարեն պահել է 7 հազար դրամ։ Բնակչի բազում բողոքները մնացել են անպատասխան։ Սակայն բնակչի բողոքը չի սահմանափակվել միայն դրանով։ Ր. Խանամիրյանը մի քանի ամիս առաջ նկատել է, որ իր հաշվիչի ցուցմունքները իր ծախսած հոսանքին համապատասխան չեն։ Համաձայն հաշվիչի ցուցմունքի, բնակիչը ամսական ծախսում է 700 կիլովատ հոսանք, սա այն դեպքում, երբ «համ գազ ունեմ, համ նավթ, համ էլ վառարան եմ վառում, հոսանք շատ քիչ եմ ծախսում, չեմ հասկանում էդ ոնց ա ստացվում»,- ասաց Ր. Խանամիրյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Դիմեցինք ծանոթ էլեկտրիկի՝ հետեւյալ հարցով. արդյո՞ք հնարավոր է քիչ հոսանք ծախսելու դեպքում ամսական 700 կվ վառել։ Պարզվում է, որ հնարավոր է այն դեպքում, եթե էլեկտրացանցը միտումնավոր 250 վոլտ լարումը բարձրացնի 280-300 վոլտի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել