Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԿՐՆԿԻ ՏԱԿ

Ապրիլ 04,2001 00:00

«ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԿՐՆԿԻ ՏԱԿ «Նոքիշո» ՓԲԸ-ի կազմում գործունեություն ծավալած «Շտապ օգնություն» դեղագործական ՍՊԸ-ի դեմ իշխանությունների ոտնձգությունները շարունակվում են։ Իհարկե, դրանց բնույթը փոխվել է այնքանով, որքանով ստուգումները փոխարինվել են ընկերության հետ համագործակցող ֆիրմաներում տարվող «բացատրական» աշխատանքներով։ ԱԺ պատգամավոր եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Ուլիխանյանին պատկանող հիշյալ ՍՊԸ-ում ստուգումները սկսվել եւ, կարծես թե, ավարտվել են մարտի 9-ին։ Այդ օրը ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վ.Դավիդյանցը, գերազանցելով իր լիազորությունները եւ, ըստ էության, նախարարի պարտականություններ ստանձնելով, առողջապահության նախարարության պաշտոնաթերթիկով երկու հրաման է ստորագրել, որոնցից մեկը թվագրված է 2001թ. մարտի 9-ի ամսաթվով։ Սույնով հանձնաժողով է ձեւավորվել, որը ՍՊԸ-ում ստուգումներ պետք է սկսեր մարտի 12-ից եւ մարտի 20-ին դրա արդյունքները ներկայացներ առողջապահության նախարարին։ Սակայն մարտի 23-ին պարոն Դավիդյանցը մի նոր հրաման է ստորագրել, որով փոխել է ստուգող հանձնաժողովի նախագահին, մինչդեռ ստուգման ժամկետը չի փոխվել։ «Ստուգողները» հիմա զբաղված են «Շտապ օգնության» հետ համագործակցող դեղագործական ընկերություններին բացատրելով, թե որքան անորակ են այդ ընկերության արտադրած դեղերը։ Ղ.Ուլիխանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե հակառակ որոշ պնդումների, ընկերության արտադրանքը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30