Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 04,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԳԼԽԻՆ ԽԵԼՔ ՉԻ ԹՈՂԵԼ Մի մարդ իր տիկնոջ թաղման օրը անհետանում է: Երկար որոնումներից հետո նրան հարեւանուհու գրկում են գտնում: Մտերիմներն ասում են. «Այ, Ստյոպիկ ջան, դե չեղավ, էլի, գոնե այսօր կնոջովդ զբաղվիր: Մի՞թե չես հիշում, որ նրա թաղման օրն է…»: Ստյոպիկը սթափվում է եւ ասում. «Էս պետությունը մարդու գլխին խելք չի թողել»: Նման պատմությունները մեզ այլեւս չեն զարմացնում: Ամեն օր մարդկանց կյանքից դրվագներ ենք լսում այն մասին, թե ինչպես են նրանք բացում սառնարանի դուռը եւ ասում. «Ալո, բարեւ ձեզ, Սիրուշին կարելի՞ է»: Սկզբից տնեցիք զարմանում են, մտածում են հոգեբույժին զանգահարել, սակայն այժմ բոլորս էլ այդպիսին ենք: Սակայն վերջերս մի դեպք չափազանց զարմացրեց: Մեր բակ «սիգ» վաճառող մի մարդ է գալիս, որն իր ապրանքը «նաղդելու» համար մի շարք գովազդային հոլովակներ է ցիտում: Եվ վերջին անգամ, երբ տասնվեցերորդ հարկի հարեւանուհին պատշգամբից սկսեց բղավել, որ ձուկը առնվազն երեք օրվա է, վաճառողն ասաց. «Տո չէ, այ քուր ջան, համալսարան ավարտած սիգաներ են»: Մինչդեռ նա՝ վաճառողը, ամենաշատը միջնակարգն ավարտածի տեսք ունի: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել