Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ապրիլ 04,2001 00:00

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Ապրիլի 2-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վեհարանում տեղի ունեցավ «Գանձարան հայ հին բանաստեղծության» կաշեկազմ հրատարակության շնորհանդեսը։ Գիրքը բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Պ. Խաչատրյանի աշխատությունն է։ Այն ընդգրկում է նախամաշտոցյան շրջանից մինչեւ Սայաթ-Նովան ընկած ժամանակահատվածի լավագույն բանաստեղծությունները։ Հ. Մաթեւոսյանի, Պ. Խաչատրյանի, Ալ. Իսոյանի, Ֆ. Մելոյանի եւ Թ. Պետրոսյանի ջանքերով ստեղծված գիրքը մի փորձ է՝ նորովի ներկայացնելու հայ հին բանաստեղծությունը։ Աշխատությունը տասներկուհատորյա գիր-մատենաշարի առաջնեկն է։ Հրատարակվել է 1000 օրինակով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառի հովանավորությամբ։ Շնորհանդեսի ժամանակ Վեհափառը շնորհակալություն հայտնեց Պ. Խաչատրյանին՝ գրքի մտահղացման ու ստեղծման համար, քանզի «նման արժեքները առաջնորդում են մեզ առ Աստված»։ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ԳԻԶԼԻՋՅԱՆ Երեւանի Սմբատ սպարապետի անվան իրավաբանական ինստիտուտի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել