Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼՂՀ

Ապրիլ 13,2001 00:00

Իրականությունը թվերի տեսքով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի, հոկտեմբերի 27-ի ոճրագործության դատավարության ֆոնի վրա հետին պլան է մղվել հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի խնդիրը։ Իշխանությունների կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկությունները տնտեսության աննախադեպ զարգացման, աշխատատեղերի ավելացման վերաբերյալ ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ ընդհակառակը, ըստ փաստերի, տեղի է ունեցել տնտեսության կտրուկ անկում եւ բնակչության թվի զգալի նվազում։ Փորձեմ հիմնավորել ասածս։ Գոյություն ունեն կառույցներ, որոնց գործունեությամբ կարելի է հստակ պատկերացում կազմել տնտեսության իրական վիճակի մասին։ Նման կառույցներից է ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչությունը, որի բնագավառների գործունեությունը տվյալ երկրի տնտեսության հայելին է։ Այդ աշխատանքի ծավալով մեծ ճշտությամբ կարելի է գնահատել արդյունաբերությունում, առեւտրում, էներգետիկայում եւ այլ տնտեսական ճյուղերում տիրող իրավիճակը։ Վերլուծելով եւ համեմատելով Հայպետստանդարտի տարածքային կենտրոնների 1998 եւ 2000 թվականների գործունեության հիմնական ոլորտները եւ կատարված աշխատանքների ծավալը, որը բերված է աղյուսակում, կարելի է միանշանակ արձանագրել հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակը։ Ներկայացնելով Հայպետստանդարտի հաշվետվության պաշտոնական տվյալները, կարելի է եզրակացնել, որ՝ 1. Անցած երեք տարիների ընթացքում մոտ 30%-ով նվազել է առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների եւ սննդամթերքների շրջանառությունը, որը փաստորեն ուղիղ համեմատական է բնակչության թվի նվազմանը։ 2. Այդ նույն ընթացքում տեղի է ունեցել հանրապետության տնտեսության մոտ 25% անկում։ Ըստ նախնական տվյալների, առավել վատթար է իրավիճակը 2001թ. առաջին եռամսյակում։ ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել