Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ

Ապրիլ 21,2001 00:00

ԲԱՅՑ ԻՆՔԸ ՆՈՒՅՆ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ Է Արշակ Սադոյանը մինչեւ հիմա էլ ԱԺՄ-ի անդամ է եւ կմնա մինչեւ իր նորակազմ կուսակցության հիմնադիր համագումարը։ Արշակ Սադոյանն ԱԺՄ-ից հեռանալով եւ դեռ չհասցրած մտնել ԱԺԿ-ի մեջ, սրանից էլ հեռացավ։ Սակայն գտնում է, որ հարցերը լավ կամ վատ զգալով չեն լուծվում, այլ՝ ինչի՞ համար եւ ժողովրդին ի՞նչ օգուտ կարող են տալ։ Իր 30 տարվա ընկերների հետ Արշակ Սադոյանը շարունակում է եւ շարունակելու է պահպանել ընկերական հարաբերությունները եւ հույս ունի, որ այդ հարաբերությունները ոչ միայն չեն թուլանա, այլեւ կխորանան։ Որպես քաղաքական գործիչ՝ Արշակ Սադոյանը տեսնում է, որ «այն ճանապարհը, որ ընտրված է որոշ մարդկանց կողմից, լավ չէ երկրի եւ ժողովրդի համար եւ անկախ նրանից, իմ ընկերներն են նրանք, թե՝ ոչ, ես պետք է դեմ դուրս գամ այդ ճանապարհին»։ Արշակ Սադոյանի կուսակցությունը «բաց դռներով» է լինելու, այսինքն՝ ունենալու է անդամներ եւ համախոհներ եւ հիմնական նպատակն է լինելու «մյուս քաղաքական ուժերի հետ միասին ձեւավորել այն փրկության ծրագիրը, որը հնարավորություն կտա ճգնաժամից դուրս գալ»։ Արդյոք գաղափարական, ծրագրային տարբերություններից բացի, Արշակ Սադոյանի հեռանալը կապված չէր նաեւ կուսակցության ղեկավար լինել-չլինելու խնդրի հետ. «Շատերը փորձում են առաջին հերթին այս տեսանկյունից նայել խնդրին։ Բնական է, լուրջ պրոբլեմ կա, որովհետեւ, վերջիվերջո, կուսակցության ղեկավարից շատ բան է կախված, բայց կա նույնիսկ այս խնդրում այն մոտեցումը, որ ես ուզում եմ դնել ընդհանրապես գործունեության հիմքում, ներառյալ նաեւ կուսակցության։ Կուսակցությունը պետք է ղեկավարվի իր ծրագրային մոտեցումներով, այլ ոչ թե ղեկավար անհատի հակումներով, նրա մտավոր կարողություններով։ … Գործունեության հիմքում պետք է դնել սկզբունքը։ Եթե բարձրագույն ղեկավար մարմին համարենք համագումարը եւ ոչ թե կուսակցության նախագահին, ապա, բնական է, բարձրագույն ղեկավար մարմինն ինքը պետք է որոշի հիմնական ուղղությունները։ Իհարկե, կարեւոր է ղեկավարի, նախագահի դերը, բայց մյուս կողմից, առավել կարեւոր են մոտեցումները։ Ովքեր հետեւել են իմ քաղաքական ընթացքին, գիտեն, որ ես, չլինելով ԱԺՄ-ի նախագահ, որեւէ բարդություն չեմ ունեցել»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել