Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեմիդա» հասարակական-իրավական կազմակերպության երեկվա հյուրն էր ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ի

Ապրիլ 21,2001 00:00

«ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԱՆՑԱԿԱԶՄ» ԷԼ ԿԱ «Ֆեմիդա» հասարակական-իրավական կազմակերպության երեկվա հյուրն էր ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հայցող Ռաֆիկ Մելքոնյանը, որն ամփոփեց 2001թ. մարտին մամուլում լույս տեսած իրավական թեմաներով հրապարակումները։ Ըստ դիտարկման հեղինակի, այդ հրապարակումները բաժանվում էին մի քանի խմբի. ա) դատական ռեպորտաժներ, որոնք աչքի են ընկել փաստական տվյալների յուրովի օգտագործմամբ, բ) դատական լուսաբանումներին կից այլ հարցեր են լուսաբանվել, գ) քննադատվել են դատարանները եւ ընտրված ձեւն էլ «վիրավորանքի հանցակազմ է պարունակել», դ) լրագրողն իր սուբյեկտիվիզմով ինքնաժխտման է «գնացել», ե) կան հարցազրույցներ, որոնք շոշափել են դատարան-մամուլ փոխհարաբերությունները։ Հետաքրքիր է, որ բերված օրինակները հիմնականում «Առավոտից» էին։ Մարտի 13-ի «Միայնակ կաշառք չէր վերցնի» «Առավոտի» հրապարակումը համարվեց ամսվա լավագույն հրապարակումը։ «Վիրավորանքի» հանցակազմ հայտնաբերվեց մարտի 30-ի «Առավոտում» տպագրված «Նաջարյանը կատաղել է» հրապարակման մեջ, որի հետ ակնարկ էլ հնչեց, թե դատավորը կարող էր արձագանքել, ինչը չի արվել։ Նշվեց «Առավոտի» մարտի 2-ի «Նաիրիի խորհրդատուները ֆորմալ իրավաբաններ են» հրապարակումը եւս։ Ռ. Մելքոնյանի կարծիքով, հաճախ մեղադրելով արդեն կայացրած վճիռները, լրագրողները անարդար անվանելով այն, չեն նշում, թե ո՞ր հանգամանքները, ո՞ր ապացույցները անտեսվեցին դատարանների կողմից, որի օբյեկտիվ-համակողմանի ուսումնասիրությունն էլ հնարավոր կդարձներ, որ վճիռը լիներ արդարացի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել