Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԵՔ ԳԱՐՇԱՀՈՏ «ՀԱՃՈՒՅՔԻՑ»

Մայիս 01,2001 00:00 Share

ԱԶԱՏԵՔ ԳԱՐՇԱՀՈՏ «ՀԱՃՈՒՅՔԻՑ» Կիլիկիա թաղամասն ունի երկու տեր՝ Շահումյան եւ Կենտրոն։ Բնակիչները շատ հարցերում շփոթվում են, թե ո՞ր թաղապետարանին դիմեն։ Կիլիկիա թաղամասի 2-րդ շենքի կոյուղին տարիներ շարունակ խցանվում է։ Բնակիչները դիմում են, վարպետները գալիս են, իբր թե վերանորոգում, գումարը վերցնում եւ գնում։ Օրեր հետո նույն պատմությունն է։ Եթե ձմռանը կոյուղուց դուրս հոսող աղտոտված ջրերը սառչում էին, շրջապատը աղտոտություն չէին տարածում, ապա գարնանը այդ ջրերը 2-րդ շենքից տարածվում եւ աղտոտում են 3-րդ, 4-րդ շենքերի բակերը։ Երեխաները զրկված են բակում խաղալու հնարավորությունից։ Աղտոտված ջրերի միջով քայլելն անհնար է։ Դիմում ենք քաղաքապետին՝ խնդրանքով. Կիլիկիա թաղամասի 1, 2, 3, 4 շենքերի բնակչությանը ազատել այդ գարշահոտ ջրերի «հաճույքից»։ Շենքի բնակիչների կողմից՝ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031