Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՜ԽՐ…

Մայիս 01,2001 00:00

Ա՜ԽՐ… Հյուրեր այցելեցին։ Հայրս հպարտ ձայնեց. – Բե՛ր, այ կնիգ, սեղան գցիր։ Մայրս՝ ա՜խր… – Ախր-մախր չկա, արագ։ Կարճ ժամանակամիջոցում սեղանը պատրաստ էր՝ էլ խորոված, էլ սեւ ու կարմիր խավիար, էլ, էլ… Ճոխ ճաշկերույթից հետո հայրս նորից՝ – Լոգանք կընդունե՞ք, տաք, պաղ… Մայրս դարձյալ՝ ա՜խր… Հայրս սաստեց. – Ախր-մախր չկա, սպասեք տաք ջուր միացնեմ։ Ա՛յ կնիգ, մայիսմեկյան շքերթից ենք գալիս։ Շատ հոգնած ենք, լոգանքը կթարմացնի։ Մտավ լոգարան, ծորակը բացեց եւ, ով զարմանք, ցնցուղից, որպես իրական հրաշք, մարգարտյա փայլփլոցով ցած թափվեցին տաք ջրի կաթիլները։ Գոլորշին տիրականորեն փաթաթվեց պատերին։ Մայրս զարմանքից քար կտրած՝ ա՜խր… – Ախր-մախր չկա, հանվե՛ք,- հայրս դիմեց հյուրերին։ Մինչ հյուրերը հերթով լոգանք էին ընդունում, հայրս մորս հրահանգավորեց. – Թարմ ջրով թեյ պատրաստիր։ Մայրս էլ «ախր» չասաց։ Ուզում էր թեյնիկը ջուր լցնել, ձեռքը պատահաբար կպավ ջեռուցման գրեթե շիկացած խողովակին ու այրվածք ստացավ։ Դա արդեն չափազանց էր։ Վեր թռա… քնից։ – Ա՜խր… (կամենում էի ասել՝ լավ երազ էր)։ – Ախր-մախր չկա,- ասաց մայրս,- շուտ հագնվիր, աշխատանքից ուշանում ես, ինչպես միշտ, ուշ է արդեն։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031