Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացավ կյանքից

Մայիս 17,2001 00:00

Հեռացավ կյանքից 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր աշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ Արվեստի եւ գրականության ժողովրդական համալսարանի երաժշտական ֆակուլտետի դեկան, կոմպոզիտոր Ծովակ Բագրատի Համբարձումյանը։ 27 տարվա անշահախնդիր աշխատանք ժողհամալսարանում, մոտ 800 պարապմունք եւ միջոցառում՝ նվիրված հայ, ռուս եւ համաշխարհային երաժշտությանը։ Հայկական երաժշտական գործիքներ, թատերական երաժշտություն, պարարվեստ, մանրապատումների թատրոն… չկա արվեստի մի բնագավառ, որտեղ իր խոսքն ասած չլինի Ծովակ Համբարձումյանը։ Իսկ նրա հիշողությունները հին Երեւանի, անվանի մարդկանց մասին, հումորը երկար տարիներ կմնան մեր հիշողությունում։ Իզուր չէ, որ նրան անվանում էին «քայլող հանրագիտարան»։ Մեզնից հեռացավ Երեւանի՝ իր ուրույն կոլորիտն ունեցող բացառիկ մարդկանցից մեկը։ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ Արվեստի եւ գրականության ժողովրդական համալսարանի ռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել