Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԱՍՐԻԿԻ ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐԸ

Մայիս 22,2001 00:00

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԱՍՐԻԿԻ ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐԸ ՀՀ ամենաշքեղ անկյուններից է Սեւանի ավազանը, սակայն լճի մակարդակն իջնելու հետեւանքով խախտվել է նրա բնական գեղեցկությունը, փոխվել է ջրի բաղադրությունը։ Այստեղ հատկապես «աչքի է ընկնում» Մասրիկ գետի ավազանը, որը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել որպես չվող թռչունների եզակի հավաքատեղի։ Դա բնապահպանական առումով ամենաաղետալի փաստն է Անդրկովկասի աշխարհատարածքում։ Այժմ բնապահպանությամբ զբաղվող տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունները զանազան տարբերակներ են առաջարկում բնական նախկին վիճակը վերականգնելու նպատակով։ Միանգամայն գովելի են այդ ջանքերը։ Չանդրադառնալով նշված խնդրի լուծման տարբերակներին, նշենք, որ Մասրիկ գետի ավազանի նախկին վիճակը վերականգնելը անմիջապես առնչվում է Սեւանա լճի պահպանության հետ։ Եթե լուծվի Սեւանա լճի պահպանության խնդիրը, ինքնաբերաբար կվերականգնվի Մասրիկ գետի ավազանի նախկին բնական պայմանների ամբողջ համալիրը եւ չվող թռչունները տարվա տաք ամիսներին նորից կբնավորվեն իրենց դեռեւս չմոռացված տարածքներում։ Եվ այդպես կվերականգնվի բնության խախտված հավասարակշռությունը եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իսկ թե ինչպես լուծել Սեւանա լճի պահպանության խնդիրը, դրան անդրադարձել ենք բազմիցս, մասնավորապես վերջերս հրատարակված «Փրկենք Սեւանը» գրքույկում, որտեղ, ըստ էության, համակողմանիորեն քննարկված են լճին վերաբերող հիմնական հարցերը։ Ցանկալի է, որ Սեւանի փրկության առաջարկները դառնան գիտական լուրջ քննարկման առարկա, մանավանդ որ դրա հետ են կապվում նաեւ բնապահպանության հարցերը, այդ թվում նաեւ չվող թռչունների չուի վերականգնումը։ Գ. ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Պարմանի» հիմնադրամի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել