Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 02,2001 00:00

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ընդունելության քննությունների ընթացքում ծնողները հաճախ են դժգոհում բողոքարկման գործընթացից։ Դիմորդների եւ նրանց հարազատների պնդմամբ՝ շատ աշխատանքներ բողոքարկումից հետո միանգամից 2,3, երբեմն նույնիսկ 4 միավորով բարձրացվում են։ Իսկ նման թռիչքային բարձրացումը պայմանավորված է ոչ թե հանձնաժողովի թույլ տված վրիպակի ուղղումով, այլ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բոլորին է հայտնի այդ թանկարժեք գործոնը»։ Մենք մի քանի օր հետեւում էինք բողոքարկման արդյունքներին՝ պարզելու համար, թե օրական քանի բողոքարկում է լինում եւ քանի միավորով են գնահատականները բարձրացվում։ Քիմիա-1 առարկայից հուլիսի 28-ին բողոքարկել էր 10 դիմորդ, սակայն այդ օրը ոչ մի գնահատական չի փոխվել։ Հուլիսի 29-ին բողոքարկվել է 12 գրավոր, որից 3-ի գնահատականը բարձրացվել է մեկ միավորով։ Հուլիսի 30-ին բողոքարկվել է 15 աշխատանք, որից 4-ի գնահատականը բարձրացվել է նույնպես 1 միավորով։ Կենսաբանություն առարկայից հուլիսի 27-ին բողոքարկել էր 7 դիմորդ, սակայն գնահատականները չեն փոխվել։ Հուլիսի 28-ին բողոքարկվել է 4 աշխատանք, որի արդյունքում 2 գնահատական բարձրացել է 1 միավորով։ Հուլիսի 30-ին բողոքարկման ոչ ոք չի դիմել։ Մաթեմատիկա-1 առարկայից հուլիսի 29-ին բողոքարկվել է 11 աշխատանք, սակայն ոչ մի գնահատական չի փոխվել։ Հուլիսի 30-ին բողոքարկման է դիմել 10 դիմորդ, որից 1 աշխատանք բարձրացել է 1 միավորով։ Ֆիզիկա-1 առարկայից հուլիսի 29-ին բողոքարկման է դիմել 7 դիմորդ, գնահատականները չեն փոխվել։ Հուլիսի 30-ին բողոքարկվել է 8 գրավոր եւ դարձյալ ոչ մի գնահատական չէր փոխվել։ Հայոց լեզու-2-1 առարկայից հուլիսի 28-ին բողոքարկվել է 17 գրավոր, որից 5-ը բարձրացվել է 1 միավորով։ Հուլիսի 29-ին բողոքարկվել է 20 աշխատանք, որից 6-ը բարձրացվել է 1 միավորով։ Հուլիսի 30-ին բողոքարկվել է 7 աշխատանք, սակայն արդյունքները նույնն են մնացել։ Հայժողպատմությունից հուլիսի 27-ին բողոքարկել է 13 դիմորդ, իսկ հուլիսի 28-ին՝ 4 դիմորդ, բայց գնահատականները նույն էին մնացել։ Մաթեմատիկա-2 առարկայից հուլիսի 28-ին բողոքարկել է 13 դիմորդ, որոնցից 4-ի աշխատանքը բարձրացվել է 1 բալով։ Հուլիսի 29-ին 10 բողոքարկված աշխատանքների գնահատականները չեն փոխվել։ Հուլիսի 30-ին բողոքարկվել է 7 աշխատանք, որից 1-ը բարձրացվել է 1 միավորով։ Անգլերեն-2 առարկայից հուլիսի 27-ին բողոքարկել է 6 դիմորդ, որից մեկի աշխատանքը մեկ միավորով բարձրացվել է։ Հուլիսի 27-ին բողոքարկվել է 7 գրավոր։ Երկու աշխատանքի գնահատական փոխվել է՝ մեկը բարձրացվել է 1 միավորով, մյուսը՝ 2։ Մեր հավաքած այս երեք օրերի տվյալների համաձայն՝ կարելի է ասել, որ բողոքարկման են դիմում անբավարար ստացածների 20%-ը, 8-12 միավոր ստացածների 30%-ը, 12-17 միավոր ստացածների 50%-ը եւ 17-19 միավոր ստացածների 10%-ը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել