Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական

Օգոստոս 23,2001 00:00

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՎՈՒՄ Է Համահայկական երկրորդ խաղերը հատեց միջնագիծը։ Երեկ Հայաստան ժամանած մեր բազմահազար հայրենակիցները հայտարարված հանգստի օրն անցկացրին յուրաքանչյուրն ըստ իր նախասիրության։ Նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու, ուղեւորվեցին Սեւան, Էջմիածին, հանրապետության պատմամշակութային այլ վայրեր։ Խաղերի ծրագրում ընդգրկված 9 մարզաձեւերից երկուսում՝ թեթեւ ատլետիկայում եւ լողում, մասնակիցներն արդեն ավարտել են պայքարը։ Հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները։ Նրանց հանձնվել են մեդալներ, պատվոգրեր, կազմակերպվել մեծարման փոքրիկ արարողություններ։ Մյուս յոթ մարզաձեւերում պայքարը դեռ շարունակվում է։ Ավելին, այն մտել է վճռական փուլ։ Նախնական մրցումների ավարտից հետո համեմատաբար ուժեղ թիմերն ու մարզիկները շարունակում են պայքարը։ Թույլերը վերածվել են հանդիսականի, սակայն դա ամենեւին էլ չի գցել նրանց տրամադրությունը, քանի որ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերի համար Համահայկական խաղերը նախ եւ առաջ առիթ է Մայր Հայրենիք գալու (շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում), ապա միայն՝ մարզական միջոցառում։ Ու այս մասին Համահայկական խաղերի լրատվական ծառայության կազմակերպած անդրանիկ ասուլիսում անթաքույց հայտարարել է նաեւ Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը։ Սակայն Խաղերի կազմակերպման իրադարձությունների զարգացումը բավականաչափ հիմքեր է տալիս համոզվածությամբ ասելու, որ, ի վերջո, Համահայկական խաղերում վերջին հաշվով առաջնային պլան է մղվելու մարզական ոգին։ Ասել է թե, բացառված չէ, որ այն կդառնա համայն հայության օլիմպիական խաղեր։ Այսօր Երեւանում, Աբովյանում, Արտաշատում Խաղերի մասնակիցների համար սկսվում է վճռորոշ փուլը։ Թիմային եւ անհատական պայքարում լարվածությունն անհամեմատ ավելի բարձր է լինելու։ Խաղային ձեւերում թիմերը միմյանց դեմ են ելնելու 1/4 եզրափակիչներում (ըստ գաֆիկի), իսկ անհատական ձեւերում մարզիկները որոշվելու են ըստ մինչ այժմ ցույց տված արդյունքների հաղթողների հավակնորդներին։ Այսօր մրցումների օրացուցային պլանով կայանալու են հետեւյալ հանդիպումները.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031