Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆԴՈՒԿ, ԾԱՄՈՆ՝ ՄԱՀՃԱԿԱԼԻՆ

Օգոստոս 23,2001 00:00

ՊՆԴՈՒԿ, ԾԱՄՈՆ՝ ՄԱՀՃԱԿԱԼԻՆ Զարմանալի ազգ ենք։ Զարմանալի քաղաքապետարան ունենք։ Մայրաքաղաքի նույնիսկ երկրորդական փողոցներն արդեն «մաքրել» են փողոցային անկանոն առեւտրից, բայց մայրաքաղաքի թիվ մեկ հրապարակում՝ Հանրապետության հրապարակում, տրանսպորտի եւ կապի նախարարության մուտքի մոտ, բառացիորեն քթի տակ, հոյակերտ կամարի տակ, որը «Էրեբունի» հյուրանոցը կապում է հրապարակին եւ որով ամեն օր բազմաթիվ զբոսաշրջիկներ են անցնում, ահա հենց այստեղ, ծալովի մի կեղտոտ մահճակալի վրա (որը որպես սեղան է ծառայում տերերի համար), ամեն Աստծո օր վաճառքի է հանվում է՛լ արեւածաղկի սերմ ու պնդուկ, է՛լ չիր ու չամիչ… տեսնելո՜ւ բան է։ Իսկ ովքեր են վաճառողները… Փնթի մի գերդաստան, մեկը մեկից կեղտոտ ու, չզարմանաք… տկարամիտ։ Որտե՞ղ ես, քաղաքապետ, որտե՞ղ եք, օրինապահներ։ Քաղաքապետը՝ չգիտեմ, բայց օրինապահ ոստիկանները միշտ այնտեղ են։ Երեւի «նալոգը» բոլ-բոլ է, դրա համար էլ հսկում են, որ իրենց «կլիենտին» որեւէ մեկը չնեղացնի։ Նախարարության պահակային ծառայության աշխատակիցներն էլ միշտ այստեղ են եւ «օգտվում» են այդ սեղանից։ ՎԱԼԵՐԻ ԿԱՄՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031