Լրահոս
Օրվա լրահոսը

Բանը բանից անցել է

Օգոստոս 24,2001 00:00

Բանը բանից անցել է Եզդիների ազգային կոմիտեի կարծիքով, եզդիները երկու խմբի են բաժանվում. կուլտուրականների եւ տգետների։ Տգետներն անընդհատ սիրում են վեճեր, քաշքշուկներ, անօրինականություններ եւ չնչին առիթից պատերազմ ստեղծել, իսկ կուլտուրականներն իրենց համար հանգիստ ապրում են եւ խոչընդոտները հարթ ճանապարհով են լուծում։ Ըստ եզդիների ազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Թորգոմ Խուդոյանի, իրեն եզդիների պրեզիդենտ եւ ազգային հերոս համարող Ազիզ Թամոյանը պատկանում է տգետների խմբին։ Վերջինիս հավաստմամբ, իրենք երկար ժամանակ աչք են փակել Ա. Թամոյանի արարքների վրա, բայց արդեն Ա. Թամոյանը լցրել է իրենց համբերության բաժակը՝ կեղծ տեղեկություններ տրամադրելով ԶԼՄ- ներին։ Թորգոմ Խուդոյանն ասաց, թե Ա. Թամոյանը հրապարակայնորեն ասում է, որ հայերը ծեծում են եզդիներին եւ ձեռներից խլում են իրենց արոտավայրերը։ Եվ այս արարքը բերել է նրան, որ եզդիները Հայաստանից արտագաղթում են եւ, որ արդեն նրանց 50%-ը արտագաղթել է։ Ըստ Թ. Խուդոյանի, իրականում դա այդպես չէ։ Վիճաբանություններ եղել են, բայց դրանք հարթվել են եւ ոչ մի հայ եզդի չի ծեծում եւ արոտավայրերը չեն խլվել եզդիների ձեռքից։ Վերջին ամիսներին Հայաստան են ժամանել շատ եզդիներ՝ իրենց ընտանիքներով։ «Որոշ եզդիներ իրոք գնացել են Հայաստանից, բայց ոչ այն պատճառով, որ իրենց հայերն են նեղում… Իսկ որքա՜ն հայ է արտագաղթել Հայաստանից, եթե համեմատենք, ապա եզդիների արտագաղթը չնչին տոկոս է կազմում։ Ի՞նչ ունենք կիսելու, մեկ միլիոն հայ է մնացել ու 30-40 հազար եզդի, մեր խնդիրները համերաշխ կլուծենք»,- ասաց Թ. Խուդոյանը։ Վերջինիս կարծիքով, Ա. Թամոյանը ծեծկռտուքի լուրերը նրա համար է տարածում, որպեսզի ինքը, իր բարեկամները եւ իր ախպեր-տղերքը ապաստան ստանան արտասահմանում։ Վերջինիս հավաստմամբ, Ա. Թամոյանը ոմն Ալիկի եւ իր ախպեր-տղերքի հետ (Կոտայքի ՆԳ բաժնի տրամադրած փաստաթղթերը խմբագրությունում են) 2001թ. հունիսի 26-ին, Կոտայքում, 20-22 տարեկան երեք երիտասարդների՝ Վաղինակ Սարգսյանին, Զավեն Գեւորգյանին եւ Արմեն Ջանվելյանին բարբարոսաբար ծեծել են, Կոտայքի ՆԳ վարչությունը կատարում է հետաքննություն։ «Ու դեռ Ա. Թամոյանն ասում է, թե հայերը զինված եկել-ծեծել են եզդիներին»,- վրդովված ասաց Թ. Խուդոյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031