Լրահոս
Օրվա լրահոսը

Օր 6-րդ

Օգոստոս 25,2001 00:00

Օր 6-րդ Մինի ֆուտբոլում երեկ կայացած կիսաեզրափակիչ փուլում Գյումրին 11։5 հաշվով հաղթեց Փարիզին, իսկ Նիկոսիան 1։6 հաշվով պարտություն կրեց Ստամբուլի թիմից։ Այսպիսով, Համահայկական խաղերի հաղթողի կոչման համար վճռորոշ հանդիպումը տեղի կունենա Գյումրիի եւ Ստամբուլի միջեւ, իսկ Նիկոսիան ու Փարիզը կվիճարկեն 3-րդ մրցանակը։ Վոլեյբոլիստների պայքարում կանանց թիմերի մրցակցությունում Երեւանը 3։0 հաշվով հաղթեց Թեհրանին, նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ Սիսիան-Արթիկ եւ Ստամբուլ-Գլենդել հանդիպումներում, իսկ Բուենոս Այրեսը Ստեփանակերտին զիջեց 1։3 հաշվով։ Տղամարդկանց պայքարում Երեւանն ու Փարիզը չոր՝ 3։0 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար Ստամբուլին եւ Վայքին, իսկ Վանաձոր-Սիսիան, Ախալքալաք-Գլենդել խաղերում գրանցվեց միեւնույն՝ 1։3 հաշիվը։ Բասկետբոլում նույնպես հայտնի դարձան այն զույգերը, որոնք հանդես կգան եզրափակիչում ու կմրցեն բրոնզե մեդալի համար։ Տղամարդիկ. Վալլեյը 73։68 հաշվով առավելության հասնելով Գլենդելի նկատմամբ՝ առաջինը մտավ եզրափակիչ։ Այնուհետեւ նրան միացավ Սոչին, որն իր առավելությունը դրսեւորեց Լոս Անջելեսի նկատմամբ՝ 82։76։ Անհաջողության մատնված Լոս Անջելեսն ու Գլենդելը պայքարելու են 3-րդ տեղի համար։ Կանայք. Սպահան-Փասադենա եւ Ստեփանակերտ-Սան Ֆրանցիսկո զույգերում երկրորդը նշված թիմերին գրանցվեց տեխնիկական պարտություն՝ 20։0, Գյումրին 72։54 հաշվով խաղը շահեց Թեհրանից, իսկ Երեւանը 40։27 հաշվով հաղթեց Լոս Անջելեսին։ Թենիսիստների մրցաշարում այսօր տղամարդկանց մենախաղերում Խաղերի չեմպիոնը որոշվելու է Հարություն Սոֆյան-Հայկ Հակոբյան պայքարում, իսկ 3-րդ մրցանակակիր ճանաչվելու համար մրցելու են Դավիթ Բաբայանն ու Ալեքսանդր Հարությունյանը։ Կանայք. 1-2-րդ տեղերի համար՝ Հերմինե Սուքիասյան-Մարիա Առաքելովա, Լուսինե Մարտիրոսյանն արդեն 3-րդ մրցանակակիր է։ Ֆուտբոլ. Բառնաուլ-Երեւան՝ 1։1 (11 մետրանոցներով հաղթեց Բառնաուլը՝ 6։4), Ստեփանակերտ-Վալլեյ՝ 3։1։ Եզրափակիչում կհանդիպեն Բառնաուլն ու Ստեփանակերտը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել