Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա է իրականությունը»

Սեպտեմբեր 01,2001 00:00

«Սա է իրականությունը» «Առավոտ» թերթի 16.08. 2001թ. համարում «Ռոբերտ, Ցօ վպ տՐՈՉ!» խորագրով հրապարակման մեջ «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի հայտարարությունների կապակցությամբ իմ ափսոսանքն եմ հայտնում առ այն, որ անծանոթ հասարակական կազմակերպության կայացման համար նախկին նախարարը դիմել է իրական փաստերի գիտակցված խեղաթյուրման։ «Հաղթանակ» զբոսայգում հյուրանոցի կառուցման մասին որոշումից անմիջապես հետո ես մեկնել եմ Բելառուսի մայրաքաղաք, որտեղ մասնակցել եմ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի աշխատանքներին։ Բնապահպան կազմակերպությունների հավաքները տեղի են ունեցել հանրապետությունից իմ բացակայության ժամանակ եւ, կարծում եմ, որ ես տեղյակ չլինելով այդ հավաքների մասին եւ չլինելով մայրաքաղաքում, չէի կարող հանդիպել եւ որեւէ ինֆորմացիա ներկայացնել ՀՀ նախագահին։ Վերադառնալով Երեւան եւ ծանոթանալով շաբաթվա մամուլին, հաջորդ իսկ օրը հրավիրել եմ մամուլի ասուլիս եւ ներկայացրել հյուրանոցը տվյալ տեղում կառուցելու որոշումն ընդունելու վերաբերյալ հիմնավորումները։ Ավելին, մեկ օր անց մասնակցել եմ Գրողների տանը նույն հարցով բնապահպանների հրավիրած հավաքին եւ երբեւիցե չեմ խուսափել հրապարակայնորեն իմ տեսակետները հիմնավորելուց եւ պաշտպանելուց։ Հանրապետության նախագահի մոտ առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել բացատրություններ ներկայացնել միայն խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի, ոլորտին առնչվող նախարարների եւ Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում։ Սա է իրականությունը։ Խեղաթյուրված փաստերի հիման վրա գլխավոր ճարտարապետին մեղադրելով ՀՀ նախագահին սխալ ինֆորմացիա տալու մեջ, տիկին Դանիելյանը չի կարող կանգ առնել եւ կատարել է երկրորդ խեղաթյուրումը, այս անգամ էլ ՀՀ նախագահին վերագրելով նրա կողմից երբեք չասված հայտարարություններ։ Կարծում եմ, տիկին Դանիելյանը հոդվածում հիշատակված ձեւով երբեւիցե չհնչած հայտարարությունների համար միջազգային հավաքների ժամանակ կարմրելու փոխարեն այսուհետեւ ավելի անաչառ կլինի իր արտահայտությունների մեջ։ Ն. ՍԱՐԳՍՅԱՆ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Որ գլխավոր ճարտարապետը հերքում է տիկին Դանիելյանի հայտարարության իրեն վերաբերող մասը՝ միանգամայն հասկանալի է, սակայն թե ինչո՞ւ է հերքում նախագահին առնչվող մասը՝ անհասկանալի է. մի՞թե տեղյակ է նրա բերանից թռած յուրաքանչյուր խոսքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել