Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

Սեպտեմբեր 06,2001 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Ուելսից Լվով ժամանեցին երկուշաբթի օրը եւ «Գրանդ-հոթելում» տեղավորվելուց հետո լրջորեն սկսեցին մարզումները ԲՄԱ ստադիոնում։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի լրատվամիջոցներից։ Նրանց հաղորդագրությունների համաձայն, լվովցի ֆուտբոլասերները բավական ջերմ են վերաբերվում մեր ֆուտբոլիստներին։ Հյուրանոցի շրջակայքում եւ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանք կաշվե գնդակի հայ վարպետներից ինքնագրեր են խնդրում։ Երեքշաբթի օրը՝ Հայաստանի եւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականները միմյանց հետ հանդիպեցին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։ Ճիշտ է, այդ խաղի մասին մանրամասներ, ցավոք սրտի, չգիտենք, բայց դատելով հաշվից (1։0 նվազագույն հաշվով հաղթել են դաշտի տերերը), պետք է ենթադրել, որ հանդիպումն անցած պետք է լինի համառ պայքարում։ 39-րդ րոպեին միակ գոլը խփել է Բելիկը։ Հինգերորդ խմբում, որտեղ ընդգրկված է մեր երիտասարդական թիմը, կայացել են նաեւ մյուս զույգերի խաղերը։ Բելառուս-Լեհաստան հանդիպումում գրանցվել է 3։3 հաշիվ, իսկ Նորվեգիան երկու անպատասխան գնդակ է անցկացրել Ուելսի իր հասակակիցների դարպասը։ Այսպիսով, 9 տուրից հետո հավաքականներն այս խմբում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1. Ուկրաինա 9 6 1 2 14-10 19 2. Նորվեգիա 9 6 0 3 21-10 18 3. Լեհաստան 9 4 3 2 17-14 15 4. Բելառուս 9 4 1 4 19-13 13 5. Հայաստան 9 3 2 4 8-15 11 6. Ուելս 9 0 1 8 3-20 1 Մյուս խմբերում կայացած երիտասարդական հավաքականների միջեւ հանդիպումների արդյունքները. 1-ին խումբ. Հարավսլավիա-Սլովենիա՝ 2։1, Լյուքսեմբուրգ-Շվեյցարիա՝ 0։3։ 2-րդ խումբ. Կիպրոս-Պորտուգալիա՝ 1։0, Հոլանդիա-Էստոնիա՝ 6։0։ 3-րդ խումբ. Բուլղարիա-Դանիա՝ 3։1, Չեխիա-Մալթա՝ 2։0, Հս. Իռլանդիա-Իսլանդիա՝ 1։3։ 4-րդ խումբ. Ադրբեջան-Մակեդոնիա՝ 1։0, Սլովակիա-Մոլդովա՝ 0։0, Թուրքիա-Շվեդիա՝ 4։1։ 6-րդ խումբ. Բելգիա-Շոտլանդիա՝ 0։0։ 7-րդ խումբ. Ավստրիա-Բոսնիա՝ 2։1։ 8-րդ խումբ. Հունգարիա-Ռումինիա՝ 1։3, Վրաստան-Լիտվա՝ 4։1։ 9-րդ խումբ. Ֆինլանդիա-Հունաստան՝ 0։3, Անգլիա-Ալբանիա՝ 5։0։ Երեկ երեկոյան Լվովի ստադիոնում կայացավ Հայաստանի եւ Ուկրաինայի ազգային հավաքականների հանդիպումը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել