Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՐՔ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ԳԻՐՔ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍԻՆ «Իրանագիտության կովկասյան կենտրոնի» եւ «Ներդաշնակ աշխարհ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակվել է «Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմամշակութային ավանդույթները եւ ժամանակակից զարգացումները» գրքույկը։ «Իրանագիտության կենտրոնի» տնօրեն, Երեւանի պետական համալսարանի պարսկագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, այդ առիթով շնորհավորելով ներկաներին նշեց, որ ե՛ւ կենտրոնի, ե՛ւ հասարակական կազմակերպության աշխատակիցները հավասարապես շահագրգիռ են եղել գրքի հրատարակման գործում եւ այդ հարցում մեծ ավանդ ունեն։ «Ներդաշնակ աշխարհի» ներկայացուցիչ Սամվել Մանուկյանն ասաց, որ հնարավորինս շուտ տպագրության պատրաստելու համար հապշտապ աշխատանք է տարվել, ինչի պատճառով կան որոշակի թերություններ։ Գիրքը տպագրվել է 300 օրինակով, եւ Ս. Մանուկյանի խոսքերով, վաճառքի համար նախատեսված չէ։ «Մենք դեռ այն երկրում չենք ապրում, որ գիտական հրատարակությունը կոմերցիոն նպատակներով օգտագործվի։ Այս կարգի գրքերը պետք է հասցնել հասցեատերերի, ովքեր հետաքրքրված են արծարծված թեմաներով»,- ասաց Ս. Մանուկյանը։ Վերջում որոշեցին հասարակական կազմակերպ ության եւ «Իրանագիտության կենտրոնի» ուժերով պարբերաբար հրատարակել ամսագիր, որում տեղ կգտնեն Մերձավոր եւ Միջին Արեւելքին առնչվող խնդիրների մասին պատմող հոդվածներ։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել