Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը

Սեպտեմբեր 20,2001 00:00

Վերջին «առաքյալը» Հայաստանը կդառնա՞ ինքնաթիռ արտադրող 12-րդ երկիրը Աշխարհի 11 խոշոր երկրներ այսօր զբաղվում են ինքնաթիռների արտադրությամբ։ Արդեն երկու տարի է՝ Հայաստանում եւս ինքնաթիռարտադրություն սկսելու լուրջ ցանկություն կա։ Չնայած տարվող նախապատրաստական աշխատանքներին, այդ ցանկությունը թերեւս երկար ժամանակ ցանկություն էլ կմնար, եթե «ռուսի ոտքը չմտներ Հայաստան»։ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցն առարկայական դարձրեց երկու տարվա պայմանավորվածությունները։ Ըստ ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովի, Հայաստանում ոչ միայն կկազմակերպվի թեթեւ սպորտային ինքնաթիռների արտադրություն, այլեւ՝ ռազմական ինքնաթիռների վերանորոգում։ Սեպտեմբերի 23-24-ին արդեն Հայաստան կժամանեն «հցւՏռ»-ի ավիակոնստրուկտորական բյուրոյի մասնագետները՝ կոմպոզիցիոն նյութերից ինքնաթիռների դետալներ, ագրեգատներ պատրաստելու եւ հավաքակցման պատվերներ իջեցնելու համապատասխան գործարաններին։ Ի դեպ, կարտադրվեն սպորտային հձ-46 եւ հձ-31, գյուղատնտեսական հձ-38-խ ինքնաթիռներ։ Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հավաստմամբ, Եվրոպայում տարեկան մինչեւ 15 սպորտային ինքնաթիռ իրացնելու հայտ կա. «…Եթե անգամ ամիսը մեկ ինքնաթիռ արտադրվի, արդեն մեծ ցուցանիշ է»։ Ի դեպ, «հցւՏռ»-ում ինչ-ինչ պատճառներով տարեկան 2 ինքնաթիռ է արտադրվում։ Գործի, այսպես կոչված, «կնքահայրերը» միաժամանակ փաստում են, որ սկզբնական շրջանում գործարանին (նախնական պայմանավորվածությամբ՝ «Հրազդանմեքենա») պետք է աշխատանքային արտոնյալ պայմաններ տրամադրվեն։ Հարկային եւ մաքսային ազատ քաղաքականության արդյունքում նախ պետք է արտադրությունը կայացնել, ապա անցնել սովորական ռեժիմով հարկային դաշտում աշխատանքին։ ՀՁ-ները կփրկեն Հայաստանը Հայաստանի ապրանքարտադրողների միությունը ռուսական «հՌոցՐ» ձեռնարկության հետ համատեղ մեր երկրում նաեւ կաուչուկի արտադրություն է սկսել։ Անցած տարի արդեն ՌԴ է արտահանվել 300 տոննայից ավելի կաուչուկ։ Այս համատեղ ձեռնարկության ստեղծումը կնշանակի, որ մենք դրանից հետո անխափան բնական գազ կունենանք։ Այդ էլ իր հերթին ենթադրում է էլեկտրաէներգիայի գնի իջեցում։ Հեռանկարում ծրագրվում է դիվինիլի բազայի վրա կաուչուկի արտադրություն, ինչը շատ ավելի էժան եւ շահավետ է։ Համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավոր հետեւանքների թեման սահմանափակելով, ՀԱԱՄ նախագահ Վ. Սաֆարյանը հավաստիացնում է, որ աշխարհագրական դիրքով Հայաստանը կարող է կամուրջ լինել ԱՊՀ-ի, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ, իսկ ՀՁ-ները՝ «…նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն։ Լավ է ունենանք աշխատող փոքր ՀՁ-ներ, քան՝ չաշխատող հզոր գործարաններ»։ Ինչ վերաբերում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին, ՀԱԱՄ-ի վերաբերմունքը միանշանակ է՝ դրանք պետք է մնան պետության սեփականությունը։ Այս ենթատեքստում անդրադառնալով բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին, ՀԱԱՄ նախագահի կարծիքով, չարիքի փոքրագույնը կլինի, եթե մրցույթում շահեն ռուսական ընկերությունները, այն էլ՝ հիմքում անպայմանորեն ունենալով Հայաստանում հոսանքի գինը ՌԴ-ի հոսանքի գնի մակարդակին իջեցնելը։ Իսկ Հայաստանում հոսանքի գինը 2,5 անգամ բարձր է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել