Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՇԻ «ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ» Գ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 21,2001 00:00

ԳՈՇԻ «ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ» Գ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700- ամյակին եւ Փրկչի ծննդյան 2000-ամյակին նվիրված՝ օրերս լույս տեսավ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» 3-րդ տարբերակը (փոխադրմամբ՝ Մաքսիմ Ոսկանյանի)։ Հրատարակությունը «Ռեյտինգ» շաբաթաթերթինն է։ «Այս մատյանը հարկ է, որ սեղանի գիրք լինի հոգեւոր իշխանավորների, քահանաների, թագավորների եւ բոլոր դատավորների համար։ Առհասարակ, նաեւ յուրաքանչյուր մարդու, որն ունի հավատ, ըմբռնում եւ, ինչպես Գոշը կասեր՝ «իմաստնանալու» կամ «իր թերին լցնելու կարիք», իր նախաբան խոսքում հորդորում է խմբագիրը՝ Մաքսիմ Ոսկանյանը։ Ավելորդ է ասելը, որ «Դատաստանագրքի» մի շարք գլուխներով՝ Ն, Է, Ը, խոսվում է այն ժամանակ կայացած ինստիտուտների, վկաների, դատավորների երդման մասին։ Վկայի ինստիտուտի ձեւավորումը, ըստ Գոշի, սկսվում է 25 տարեկանից. «Արդ պարտավորություն է 25 տարեկանին ընտրել վկայության համար, որովհետեւ թե Աստծու առջեւ է հավատարիմ գտնվում եւ ի զորու է վկա լինել մարդկանց համար բարու եւ չարի հարցերում…»։ Ինչո՞ւ է կարեւոր վկան. «հարկավորությունից ելնելով՝ դատաստանի ժամանակ վկաներ են պետք, որպեսզի դատախազներին հակառակելու ժամանակ դատավորը կարողանա նրանց միջոցով խնդիրը լուծել, որովհետեւ անհավատալի չափերի է հասնում դատաստանավորներին դատավորների ձեռքը մատնելը…»։ Որպեսզի բացառվեն կեղծ եւ զրպարտիչ ցուցմունքներ տալը, Գոշը սահմանում էր. «Բայց պարտավորություն է վկաների համար տեսնելն ու լսելը, ապա վկայելը, որովհետեւ լավ է տեսնելը, քան լսելը եւ ճշմարիտը վկայել մարդկանց առաջ…»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930