Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի պաշտոնական հայտարարությունից բխում էր, որ պետությունը աշխատավարձերի վճարման պարտք չունի։ Մինչդեռ ֆիզիկայի ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հրաչյա Ասատրյանից (որն, ի դեպ, տարիներ առաջ ԿԳ նախարարությունում փոխնախարարի պաշտոն է զբաղեցրել) տեղեկացանք, որ օրերս ինստիտուտի աշխատակիցների 80%-ին վճարվել է ընդամենը 2, իսկ 20%-ին՝ 1 ամսվա աշխատավարձ։ Եվ պետությունը դեռ պետք է վճարի եւս 9 ամսվա աշխատավարձ, որ մոտավորապես 50 մլն դրամ է կազմում։ Թե առաջիկայում ե՞րբ կլինի բաղձալի գումարը, ինստիտուտի ղեկավարությունը հստակ չգիտի, սակայն պատրաստվում է վիճակը շտկել ներքին ռեսուրսների հաշվին՝ ակնկալելով նաեւ պետության աջակցությունը։ Ֆիզիկայի ինստիտուտի արհմիության նախագահ Լեւ Կոզլիները, սակայն, բացատրեց, որ 2 օր առաջ իրենց խոստացված աշխատավարձը այդպես էլ չի վճարվել, որովհետեւ ինստիտուտը էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծառայությունների հսկայական պարտքեր է կուտակել։ Այս վերջինը նորանշանակ տնօրենը եւս ժխտեց։ Նա արդարացրեց դրանք վճարելու փորձեր կատարած նախկին ղեկավարությանը, սակայն այդպես էլ չկամեցավ հայտնել գումարի չափը։ Ի դեպ, Հ. Ասատրյանի՝ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն նշանակվելու հետ, աշխատակիցների, արհկոմի նախագահ Լ. Կոզլիների հավաստմամբ, մեծ հույսեր են կապում՝ վստահ, որ հենց նա պետք է կարգավորի աշխատավարձերի ուշացման խնդիրը։ Ֆիզիկայի ինստիտուտն արդեն կես տարի աշխատում էր առանց տնօրենի, իսկ տնօրենի աշխատանքները կոորդինացնում էր ժամանակավոր պաշտոնակատար նշանակված փոխտնօրենը՝ Ալբերտ Ավետիսյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031