Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՉԱՊԱՏՈՒՄԸ»՝ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ

Դեկտեմբեր 13,2001 00:00

«ԽԱՉԱՊԱՏՈՒՄԸ»՝ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ …Կոստանդինոս արքան, երբ իր փոքրաթիվ զորքով կամենում էր բարբարոսների վրա հարձակվել եւ մտահոգ էր, թե ինչպե՞ս հաղթանակ տանի, երկնքում տեսավ Խաչի նշանը եւ գրություն, թե՝ «Սրանով հաղթիր»։ Եվ խաչի նշանով դրոշ սարքեց, զինվորներն էլ, իրենց հերթին, խաչի նշանը դրոշմեցին իրենց զենքերի վրա եւ փառավոր հաղթանակ տարան։ Մեհրուժան Բաբաջանյանի կազմած «Խաչապատում» գիրքն իր բնույթով Խաչի զորությամբ կատարված հաղթանակների գիրք է։ Որքանով որ մեզ է հայտնի, քրիստոնյա աշխարհում նման ժողովածուն նախօրինակը դեռ չունի։ Գրքի պատումները սկսվում են աշխարհի արարումից եւ հասնում մինչեւ մեր օրերը։ Մեր երանելի եղբոր ձեռքով (հեղինակը նյութերը հավաքել է 10 տարիների տքնաջան աշխատանքով) Աստված հայորդիներիս է տվել յուրահատուկ մի ընտանեկան հոգեւոր դասագիրք, որ կարելի է ամեն օր կարդալ ու չձանձրանալ՝ կրկին կարոտելով գրքին։ Այս առումով գիրքը կարելի է անվանել «Հոգեւոր հաց», որի կենսատու պատումները մայրերն ու տատերը կարող են կարդալ իրենց երեխաներին՝ քնելուց առաջ, քարոզիչներն ու դասախոսները, պատգամավորները կարող են իրենց խոսքն ավելի ըմբռնելի, իմաստալից դարձնել՝ սրանցով եւս համեմալով։ Մի խոսքով, լույս աշխարհ է եկել պատմական եւ ժամանակակից հարյուրավոր եղելությունների եւ վկայությունների, հավատի մեջ գոտեպնդող նյութերի մի շտեմարան, որ հանապազօրդ հացի պես լավ է ունենա յուրաքանչյուր հայ ընտանիք։ Մ. Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել