Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾՆ ՉԱՐԵՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Մարտ 22,2002 00:00

ՄԵԾՆ ՉԱՐԵՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ. Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ ու կերթամ։ Կյանքիս նման հեռո՜ւ մարդիկ, անանուն ու անծանոթ, Ձեզ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ ու կերթամ։ Ե. Չ. Եղիշե Չարենցն իր երգերը կտակեց մեզ եւ այդ երգերը տարիների խորքից մինչ այսօր ամեն անգամ ստեղծում են գրական մի աուրա, որը ոգեշնչում է պոեզիայի բոլոր երկրպագուներին։ Մարտի 13-ին լրացավ մեր մեծի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 105-ամյակը։ Հոբելյանը նշվեց մարտի 20-ին, Հայաստանի գրողների միությունում։ Ցերեկույթին բանաստեղծին ուղղված իրենց խոսքն ասացին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Հ. Հովեյանը, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Եղիազարյանը։ Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի խոսքն ընթերցեց ժողարտիստ Ազատ Գասպարյանը։ Վերջինս եւ Սերգուշ Բաբայանը ասմունքեցին Չարենցի բանաստեղծություններից։ Ցերեկույթին հանդես եկան նաեւ երաժիշտներ։ Միջոցառմանը խոսվեց Ե. Չարենցի նորարարության, նրա ստեղծած բանաստեղծության նոր կառուցման, պոետական նոր լեզվի եւ ոճի մասին, անհատականությունը չհանդուրժող համահարթման դեմ ընդվզող Չարենցի՛ մասին։ ՇՈՒՇԱՆ ԻՍՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել