Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԾԱՅՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 13,2002 00:00

ԸՆԾԱՅՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Օրերս ուսանող-բանաստեղծների անդրանիկ հասարակական մուտքը իրականացվեց յուրօրինակ բանաստեղծական մկրտության կամ ընծայումի արարողությամբ: Նրա նախաձեռնողը, ոգեշնչողն ու կազմակերպիչը «Կրթամշակութային, աշխատանքային միջազգային ծրագրերի փոխանակման ընկերակցություն» հասարակական երիտասարդական կազմակերպությունն է: Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփիչ հանդեսը: Ներկա էին Ռազմիկ Դավոյանը, Հովիկ Հովեյանը եւ Արա Գալստյանը: Ռազմիկ Դավոյանը առանձնացրեց խոստումնալից ուսանող-բանաստեղծներ Վազգեն Ղազարյանին, Իրինա Մարտիրոսյանին, Ազնիվ Իսպիրյանին, Գոհար Գասպարյանին, Վահագն Չախալյանին, Վահե Արսենյանին, Լուսինե Հարոյանին: Հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Մանուկ Հարությունյանը նշեց, որ «Կրթամշակութային, աշխատանքային միջազգային ծրագրերի փոխանակման ընկերակցությունը», ձեռնամուխ լինելով մրցույթին, հետապնդել է մի նպատակ՝ խրախուսել ուսանող-բանաստեղծների ստեղծագործական որոնումները: Նաեւ ընդգծեց, որ վերջին տարիներին բավարար ուշադրություն չի դարձվում ուսանող-բանաստեղծների, ընդհանրապես հայ երիտասարդության դիմագծի ձեւավորման խնդիրներին: Մրցույթին մասնակցել է 110 ուսանող-բանաստեղծ՝ Արարատից, Տավուշից, Լոռիից, Շիրակից, Երեւանից, ինչպես նաեւ Արցախից, Ջավախքից: Ամեն մի ուսանող-բանաստեղծ մրցույթին ներկայացել էր իր «փոքր հայրենիքի»՝ ծննդավայրի բնապատկերներով, ավանդույթներով ու լեզվամտածողությամբ: Այնուհետեւ Մանուկ Հարությունյանը հրապարակեց «Ժամանակակից հայ ուսանողական պոեզիա» ժողովածուի հեղինակային կազմը (14 ուսանող): ԳՈՀԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930