Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Ղազարյանը խաբված է

Հուլիս 05,2002 00:00

Ռաֆայել Ղազարյանը խաբված է «1998-ին Կարեն Դեմիրճյան եւ Ռոբերտ Քոչարյան պայքարում ես նախընտրեցի Ռոբերտ Քոչարյանին»,- այսօր հայտարարեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը՝ փորձելով արդարանալ. «Ես հույս ունեի, որ Ռ. Քոչարյանը չի շարունակի Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Արցախի հարցի լուծումն ինձ համար գերխնդիր է»: Ակադեմիկոսն այսօր խոստովանեց, որ Ռ. Քոչարյանին հավատալու լուրջ հիմքեր ուներ: «Նախքան Հայաստան բերվելը Ստեփանակերտում անձամբ Ռոբերտ Քոչարյանը տարածքների վերադարձման հետ կապված ինձ ասաց. «Ինչի մասին է խոսքը, ոչ մի մետր հող հետ չենք տալու»: «Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Ռ. Քոչարյանը Լ. Տեր-Պետրոսյանից էլ վատ քաղաքականություն է վարում»,- նշեց պարոն Ղազարյանը: Այսօր Ղարաբաղի հարցի շուրջ բանակցում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան: Ռաֆայել Ղազարյանը զարմանում է, որ մեր իշխանությունները չեն գիտակցում, որ Ադրբեջանը Թուրքիայից ժամանակավորապես առանձնացված սփյուռք է: «Ղարաբաղի հարցում ամբողջ աշխարհի հավերը միաձայն քրքջում են, իսկ մեր իշխանությունները լռում են»,- այսօր ահազանգեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն այսօր հանդես է եկել հերթական հայտարարությամբ: Հայտարարության հեղինակները գտնում են, որ ներկա իշխանություններից ձերբազատվելը հայ ազգի գոյության եւ անվտանգության հրատապ խնդիր է: Միաժամանակ նրանք մտահոգված են, որ ինչպես Քոչարյանն է Տեր-Պետրոսյանի շարունակությունը, այնպես էլ Քոչարյանին հաջորդողները կարող են շարունակել նրա ազգադավ գործունեությունը: Արդեն այսօր իսկ այդ հասարակական նախաձեռնության հեղինակները գրավոր հարցում են կատարել քաղաքական ուժերի շրջանակներում՝ ԼՂ հարցում նրանց դիրքորոշումը պարզելու համար: Արդյունքում պարզվել է, որ իշխանություններին մոտ կանգնած այս կամ այն չափով ակնկալիքներ ունեցող կուսակցությունները ուղղակի խուսափում են կարծիք հայտնել: Այս պահի դրությամբ, միայն Սոց. ուժերն են հայտնել, որ դեմ են տարածքների վերադարձմանը: Ի դեպ, նշելով, որ 2003-ի նախագահի թեկնածուներ պետք է առաջադրվեն զուտ հայրենասերները, այսօր արդեն թեկնածուի անուն նշեց «Հայրենիք եւ Պատիվ» հ/կ նախագահ Գառնիկ Մարգարյանը: «Այբ-Ֆե» www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել