Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների թիվն աճել է

Հուլիս 12,2002 00:00

Դիմորդների թիվն աճել է Դիմորդների փաստաթղթերի ընդունմանը մնացել է մի քանի օր, եւ հենց այս օրերին է ակտիվանում դիմորդների հոսքը: Երեկ, կեսօրի դրությամբ ԵՊՀ-ն ուներ 2600 դիմում, որոնցից 60-ը մեդալակիրներ են: Այս տարի մայր բուհն ունի 671 պետպատվերով տեղ, 1141-ը՝ վճարովի եւ 242-ն էլ վճարովի՝ առանց տարկետման իրավունքի (ԱՏ): Եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի ԵՊՀ-ն ունեցել է ընդհանուր առմամբ 3500 դիմորդ, այս պահի դրությամբ կարելի է ենթադրել, որ այս տարի դիմորդների թիվն ավելի շատ կլինի: Դիմորդների թիվն այստեղ շատ է հատկապես կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հեղինակավոր է մնում բուժական ֆակուլտետը: Դիմորդների ընդհանուր թիվը 460 է՝ հատկացված 400 տեղի դիմաց (140-ը՝ պետպատվերով, 200-ը՝ վճարովի եւ 60-ը՝ ԱՏ-ի համար): Բուհը երեկվա դրությամբ ունի 3 մեդալակիր-դիմորդ: Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանն այս տարի ունի պետպատվերով 278 տեղ, վճարովի՝ 522172ը եւ ԱՏ-ի 307 տեղ: Ամսի 10-ի դրությամբ համալսարանն ուներ 1085 դիմում՝ անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ 24-ով ավելի: Այստեղ ռեյտինգային առումով առաջին տեղում է, ինչպես միշտ, տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա մասնագիտությունը (239 դիմում): Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում առայժմ կա 1 մեդալակիր՝ Դիլիջանից, իսկ ընդհանուր առմամբ՝ 630 դիմորդ՝ 170 պետպատվերով եւ 390 վճարովի տեղերի համար: Երեւանի գեղարվեստի ակադեմիան այս տարի ունի 38 պետպատվերով տեղ, 52՝ վճարովի եւ 8՝ ԱՏ-ի: Ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը համապատասխանաբար՝ 3, 13 եւ 2, իսկ Դիլիջանինը՝ ոչ մի պետպատվերով, 6 վճարովի եւ 1 ԱՏ-ի տեղ: Երեկվա դրությամբ ակադեմիան ընդհանուր առմամբ ուներ 82 դիմում, որն անցյալ տարվա համեմատ 15-ով ավելի է եւ ընդունող հանձնաժողովի պատքարտուղարի հավաստմամբ՝ այս թիվը ակադեմիայի համար մեծ է: Ամենաշատ դիմումներն այստեղ դիզայներական եւ մոդելավորման բաժիններում են: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում ակտիվությունն այս տարի շատ մեծ է եւ նորություն է, որ դիմումների թիվը մեծացել է անասնաբուժական սանիտարիա եւ փորձաքննություն ֆակուլտետում: Դիմումների ընդհանուր թիվը երեկ հասնում էր 404-ի, իսկ ակադեմիան այս տարվա համար նախատեսել է 214 տեղ պետպատվերով, 400 վճարովի եւ 60-ը՝ ԱՏ-ի համար: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ունի 505 տեղ պետպատվերով, 685-ը՝ վճարովի, 215-ը՝ ԱՏ-ի: Երեկ կեսօրին կար արդեն 894 դիմում, որն անցյալ տարվա այդ պահի համեմատությամբ 200-ով ավելի էր: Դիմումները շատ են Կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ռադիոտեխնիկայի ու կիբեռնետիկայի դեպարտամենտներում: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում այս տարի դիմորդների շրջանում նկատվում է արտասահմանցիների աճ՝ հիմնականում Թուրքիայից եւ Իրանից (շուրջ 26 հոգի): Կան նաեւ ճարտարապետության գծով մրցույթներում հաղթածներ: Պահանջարկը շատ է շինարարության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետում: Երեկ կեսօրին բուհն ուներ արդեն 150 դիմում, ինչն անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ 53-ով ավելի էր: ԵՃՇՀ-ն ունի 157 պետպատվերով տեղ, 251՝ վճարովի, 68՝ ԱՏ-ի, 19 տեղ բանակից զորացրվածների համար, իսկ վարժարանի համար՝ 34 տեղ, որտեղ ընդունվում են հարցազրույցով: Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում դիմորդների թիվը 767 էր (անցյալ տարվա համեմատ՝ 150-ով ավելի), որոնցից 10172ը մեդալակիրներ են։ Դիմումների հիմնական մասը ֆինանսական բլոկում է, իսկ ինստիտուտն այս տարի ունի 272 տեղ պետպատվերի համար, 514-ը՝ վճարովիի եւ 77-ը՝ ԱՏ-ի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել