Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆայլաբազարում» շարունակում են գործատու որսալ

Հուլիս 24,2002 00:00

«Ֆայլաբազարում» շարունակում են գործատու որսալ Մուլտիպլիկացիայի էֆեկտը հիմա, Արտաշես Թումանյանի բնորոշմամբ, «հարակից էֆեկտներ» է կոչվում, որի դրսեւորումը գաջի, քարի, խճի, ավազի արտադրության, արդյունահանման եւ մատակարարման ծավալների մեծանալն է: Այնպես որ, Լինսի հիմնադրամի ծրագրերի շնորհիվ, նախագահի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, ոչ միայն 11 հազար աշխատատեղ է ապահովվել, ոչ միայն մեծածավալ բնակարանա-ճանապարհաշինություն ու մշակութային օբյեկտների վերանորոգում է կատարվում, այլ նաեւ տնտեսության վրա դրական անդրադարձ է ունենում: Չնայած, այդ միջոցներն «այլ նպատակով չեն կարող ծախսվել: Սրանք ուղղակի բիզնես, ուղղակի տնտեսություն չեն կարող գնալ»: Թերեւս կանխելով ղարաբաղյան կազմակերպություններին նախապատվություն տալու, այսպիսով՝ տեղական կազմակերպություններին անհավասար պայմաններում դնելու վերաբերյալ հնարավոր հարցերը, Արտաշես Թումանյանը հայտնեց. «Ընտրված 117 շինարարական եւ վերահսկողական բոլոր կազմակերպությունները գրանցված են Հայաստանում, դրանցից միայն 4-ն են գրանցված Լեռնային Ղարաբաղում»: Պարոն Թումանյանը մոռացավ, սակայն, նշել աշխատանքի բաշխման ծավալները: Ի դեպ, նա սահմանափակեց հարցերի քանակը, եւ այս, ինչպես նաեւ՝ մի շարք հարցեր նրան տալու հնարավորություն չունեցանք: Փոխարենը նա պատրաստակամություն հայտնեց ժամանակ առ ժամանակ լրագրողների հետ այցելել հիմնադրամի ծրագրերի «օբյեկտներ»: Բայց մինչ այդ «Առավոտի» «մանրադիտակն» արձանագրել է, որ, օրինակ, «Մշակույթ» ծրագրում ավելացած (չնախատեսված) աշխատանքները երբեմն հասնում են 100 տոկոսի, ինչը ոլորտին առնչվողների համար տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս մասին հարցը լսելով՝ Ա. Թումանյանն ասաց. «Եթե «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենին ճանաչեք, հարցը հետ կվերցնեք: Նա մի մարդ է, որը որոշում չի ընդունում երկար ժամանակով: Վախենում է թղթերի տակ ստորագրել, եւ շատ- շատ դեպքերում կառավարությունը հավաքվում է, որ խնդիրն առաջ տանի»: Այնուամենայնիվ, պարոն Թումանյանը համաձայնեց, որ հարցի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, եւ, ինչպես «Առավոտն» էր գրել, մի շարք մշակութային օբյեկտներում որոշակի ժամանակահատվածում շինարարներն ավելի շատ աշխատանք էին կատարել, քան վարձատրվել էին, «բայց 99,99 տոկոսով վստահ եմ, որ չարաշահումներ չկան»: Միեւնույն ժամանակ Ա. Թումանյանը չի բացառում, որ չարաշահումներ կարող են լինել վերահսկողության հատվածում: Իմիջիայլոց, նա նկատեց, որ որակյալ կադրերի պակաս կա եւ կարծես թե աշխատուժն արդեն «պակասություն է անում»: Չենք կարող չարձանագրել, որ «ֆայլաբազարի» ներկայացուցիչների շարքերը չեն նոսրանում, մինչդեռ նրանք հիմնականում որակյալ մասնագետներ են եւ հիմնականում՝ պարապ: «Լինս»-ում զբաղվածներն էլ շատ ցածր շահույթով են աշխատում: Այնքան ցածր, որ նույնիսկ աշխատանքի որակը հաշվի առած, արտասահմանյան ընկերությունները չեն դիմանում մրցակցությանը: Օրինակ, ըստ Արտաշես Թումանյանի, «Ռենկոն բոլոր մրցույթների ծրարները վերցնում է, բայց ոչ մեկին չի մասնակցում»: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել