Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԳՐՉԻ ՄԱՐԴ Է

Օգոստոս 24,2002 00:00

ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԳՐՉԻ ՄԱՐԴ Է Միանգամից ասեմ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցը ցրեց ձեւավորված այն կարծիքը, թե դիվանագետները ներփակված, չշփվող մարդիկ են։ Արմատներին հակված լինելու զգացողություն կամ պարզ միջավայրի հիշողություն Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունիի հետ մեր զրույցը կայացավ դեսպանի առանձնասենյակում, որն ինքնին ֆրանսիական սալոնային ոճն էր ներկայացնում: Անրի Կյունին բավականին լավ է տիրապետում խոսքի արվեստին եւ խոստովանում է, թե, իր կարծիքով, դիվանագետը պետք է գրչի մարդ լինի: Բայց այս մասին՝ քիչ հետո: Ծնվել է Անրի Կյունին Մառն գետի ափին գտնվող գյուղում, մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել գյուղի պարզ, անմիջական միջավայրում: Ավելին, գյուղից հիմնավորապես հեռացել է, երբ ստացել է առաջին պաշտոնավարությունը։ Դեսպանի կարծիքով, պապն ու տատը շատ կարեւոր դեր են խաղում մարդու կայացման գործում, ուստի առիթի դեպքում նա անպայման հիշում է նրանց։ Քանի որ ծնողները վաղ են սկսել աշխատել, ուստի ապագա դեսպանով շատ հաճախ զբաղվել են նրա տատն ու պապը: Անրիի պապերից մեկը նախ աշխատել է փոստատար, ապա Լուվրի թանգարանի հսկիչ, մյուս պապը եղել է պարտիզպան: Թեեւ ծնողները կրթություն չեն ստացել, սակայն, Անրիի հավաստմամբ, դա չի խանգարել նրանց կիրթ մարդ լինելուն։ «Քանի որ նրանք ահավոր սիրում էին կարդալ։ Մինչեւ հիմա էլ հիշում եմ ծնողներիս սենյակը, որտեղ պատերի երկայնքով գրքերի կույտեր էին։ Մայրս մեծ գրականասեր էր, ինքն էլ իր հերթին փորձեր է կատարել պոեմներ գրելու»: Ծնողներն իրար հետ ծանոթացել են հենց ցածր դասարանից։ Ծնողների օրինակով, թե ճակատագրի բերումով, հենց նույն գյուղում էլ Անրին գտել է կնոջը: Ներկայումս տեր եւ տիկին Կյունիները ունեն երկու որդի։ «Որդիներս Ֆրանսիայում ստանում են նույն կրթությունը, ինչ այսօր տրվում է Երեւանի ֆրանսիական համալսարանում։ Նրանք սովորում են բիզնես172դպրոցում։ Եթե ես հիմա հղում եմ կատարում իմ մանկության հիշողություններին, առաջին միտքը, որ գալիս է, այն է, երբ լավագույն աշակերտը ճանաչվեցի դասարանում։ Շատ վառ տպավորություն է: Հիմա էլ հիշում եմ, թե ինչպես էի քաղաքապետարանի մոտի փողոցով իջնում, դա ինձ համար մի արտասովոր իրադարձություն էր։ Այսինքն իրողություն, որ ապացուցում էր, թե կարող ես ավելիին հասնել քրտնաջան աշխատանքի միջոցով։ Նույն խանդավառությամբ էլ 24 տարեկանում ծնողներիս հայտնեցի, որ մրցույթով անցել եմ աշխատանքի ԱԳՆ172ում։ Ի՞նչ եմ մտապահել մանկությունից՝ այդ մթնոլորտի, միջավայրի պարզությունը։ Արմատներին հակված լինելու զգացողությունը։ Հետեւյալ գաղափարն է խարսխված իմ մեջ, թե աշխատանքը խթանում է սեփական զարգացմանը, կայացմանը»։ Դիվանագետի իր կոչման գիտակցումը ունեցել է հենց այն ժամանակ, երբ մասնակցել է ԱԳՆ մրցույթին։ «Նախկինում ես չէի կարողանում ձեւակերպել, թե ինչի եմ ձգտում։ Ինչպես հասկացաք, ընտանիքում դիվանագետ չկար։ Դեռ մանկուց մեծ հետաքրքրություն եմ տածել Ֆրանսիայի պատմության նկատմամբ։ Միշտ խանդավառված եմ եղել, հետո պարզեցի ինձ համար, որ դիվանագետներից շատերը գրչի մարդ են եղել»։ Հայաստանում ապրում է կնոջ հետ, զավակների՝ Ֆրանսիայում մնալու փաստը պայմանավորված է նրանց ուսուցմամբ: Նախորդ բոլոր պաշտոնավարությունների ժամանակ Անրի Կյունիին ուղեկցել է ողջ ընտանիքը, քանի որ նրա խոստովանությամբ՝ չի պատկերացնում իր գործունեությունը ընտանիքից, շրջապատից դուրս։ «Կարծում եմ, կինս իրեն հաշիվ էր տալիս, երբ ամուսնանում էինք։ Բայց դա հենց 8220ամուսնական պայմանագրի8221 մաս էր կազմում։ Հետո, երբ ամուսնանում ես, պատրաստ ես նրա հետ գնալ մինչեւ աշխարհի ծայրը»,172 ասում է Անրի Կյունին եւ ավելացնում, թե իր պատկերացմամբ դիվանագետի կինը կիսում է ամուսնու ոչ միայն կյանքը, այլեւ մասնագիտությունը։ Տիկին Կյունին դիվանագետ ամուսնու պաշտոնավարության շրջանում հասցրել է սովորել ռուսերեն եւ իտալերեն ։ Ա. Կյունիի համոզմամբ, տարբեր երկրներ ում ապրելը նպաստում է երեխաների մտահորիզոնի ընդլայնմանը։ «Կարծում եմ, տարբեր երկրներում լինելը նրանց օգնում է հասկանալ, նախ, թե իրենք որտեղից են գալիս եւ հետո գնահատել այն միջավայրերը, որոնցում իրենք եղել են։ Ես գիտեմ, որ իմ զավակները երբեք չեն լինի ոչ օտարամոլ եւ ոչ էլ ռասիստ»։ Ռուսաստանին սիրահարված կամ մի քիչ քաղաքականության մասին 172 Դիվանագիտական առաքելությամբ Դուք եղել եք խորհրդային եւ հետխորհրդային Ռուսաստանում: Կարո՞ղ եք առանձնացնել այդ շրջանի տարբերությունները: 172 Ես չեմ աշխատել հետխորհրդային Ռուսաստանում, ես միշտ պաշտոնավարել եմ Խորհրդային Ռուսաստանում: Ես այնտեղ եղել եմ երկու տարբեր ժամանակներում՝ առաջինը բրեժնեւյան շրջանն էր՝ 1971-74թթ., ժամանակահատված, որը, իմ կարծիքով, արժանիորեն անվանվեց լճացման։ Իսկ երկրորդ անգամ ժամանեցի ԽՍՀՄ՝ 1985-ի վերջերին՝ «պերեստրոյկա» բառից երեք շաբաթ առաջ։ Ես կարծում եմ, այդուհանդերձ, Դուք ճիշտ եք, ասելով, որ ես ապրել եմ երկու տարբեր ժամանակահատվածներում՝ առաջինը իսկապես արգելափակված շրջան էր: Ուզում եմ ասել, որ հենց այդ պահից սկսած զգացի, որ խորհրդային աշխարհը ի զորու չի լինելու դիմակայել տեղեկատվության աշխարհին։ (…) Իսկ հետո, երբ տասնմեկ տարի անց վերադարձա ԽՍՀՄ, նախազգացումն ունեցա, որ այդ պահը մոտենում է, քանի որ դուք գիտեք, որ իր իշխանության հենց սկզբից Գորբաչովը որդեգրել էր «ազատություն եւ երշիկ» կարգախոսը։ Այսպիսի մի բառախաղ կա, որի զուտ համարժեքը ե՛ւ հայերենում, ե՛ւ ռուսերենում դժվար կլինի գտնել։ Բայց հիշում եմ, ժամանակին իմ թղթակցություններից մեկում ես գրել էի. ֆրանսերենում ասում են՝ ազատությունը մասերի չես բաժանի (ինչպես, ասենք, երշիկը): Այսինքն, ազատությունը մի ամբողջություն է։ Այն կա կամ չկա։ Իսկ ինձ համար այդ ժամանակաշրջանը իսկապես եղավ առանձնահատուկ հետաքրքիր շրջան, որովհետեւ հենց այդ ժամանակ էր, որ ես հանդիպում էի մտավորականության հետ: Երեկոները անց էի կացնում նկարիչների, գրողների կամ երաժիշտների շրջանում, որոնցից շատերի հետ այսօր էլ մտերիմ եմ: Այդ ժամանակ հայտնի դեմքերից էին Բուլատովը, Նեմուխինը, Բերգերը, Դենիսովը, Շնիտկեն, որի նկատմամբ մի առանձնահատուկ վերաբերմունք եմ տածում ոչ միայն որպես արվեստագետի, այլ որպես մարդու։ Գուբայդուլինան իսկապես հետաքրքիր արվեստագետ է: Ծանոթ եմ նաեւ թատերական աշխարհի մարդկանց հետ, այնպիսի դերասանուհի, ինչպիսին Դիմիդովան է: Քանի որ մշակութային ոլորտից զատ զբաղվում էի նաեւ գիտության ոլորտի հարցերով, շատ լավ ճանաչում էի նաեւ Սախարովին: Երեւի Արեւմուտքի առաջին ներկայացուցիչն ես էի, որ Գորկի աքսորից հետո հանդիպեց Սախարովին եւ Ելենա Բոներին: 172 Դուք զբաղվել եք նաեւ գիտական հետազոտություններով: Ինչո՞վ է Ձեզ հետաքրքրել խորհրդային համակարգի թեման: 172 Կարծում եմ, Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրությունս գալիս էր դեռ իմ պատանեկությունից, քանի որ հենց այդ տարիքից սկսեցի կարդալ ռուս դասականներին: Իսկ մանկուց արդեն մի առանձնահատուկ սեր եմ տածել ձյան նկատմամբ: Ռուսաստանը ինձ թվում էր մեծ ցրտերի երկիր։ Անշուշտ, Ռուսաստանն ինձ ավելի էր հետաքրքրում, քան իր համակարգը, իսկ ամենահետաքրքիր պահը իմ վերլուծություններում անդրդվելի գաղափարախոսության դիմակայությունն էր՝ կանխադրույթից ելնելով: Իսկ այդ կանխադրույթը՝ պոստուլատը, կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ կուսակցությունը դա Աստված է։ Իսկապես, եթե խորը մտածենք, ԽՍՀՄ համակարգի մեջ ծիսականությունն ավելի շատ էր: Բայց, ի վերջո, այն շատ կանխատեսելի համակարգ էր, քանի որ ինքը՝ Բարձրյալը եւս կանխատեսելի է։ Այսպես ասեմ. դրանք Տիրոջ տասը պատվիրանները չէին, այլ կուսակցության պատվիրանները։ Շատ դյուրին էր նույնիսկ հակազդեցությունները կանխատեսել: 172 Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն է հենց այն երկիրը, ուր միանգամից, անմիջական փոխհարաբերություններ հաստատվեցին: 172 Այո, քանի որ իմ առաջին նշանակումը եղել է Մոսկվայում, իսկ առաջին պաշտոնավարության նկատմամբ միշտ էլ կարոտախտ ես ունենում, քանի որ ամեն ինչ նոր է, ամեն ինչ պետք է սովորես, ամեն ինչ պետք է բացահայտես։ Բայց 30 տարի անց էլ կարող եմ ասել, որ ամեն ինչ նոր է, ամեն ինչ հետաքրքիր: Իսկապես, ռուսների հետ իմ առաջին շփումներից ես բավականին լավ հիշողություններ եմ պահում: Դիվանագիտությունը վերացական գիտություն չէ, այն նախ եւ առաջ հումանիտար գիտություն է։ Անրի Կյունիի սերը Ռուսաստանի հանդեպ չի սահմանափակվում դիվանագիտական առաքելությամբ, մարդկային շփումներով ու մասնագիտական աշխատություններով։ Նա մի ամբողջ գիրք է նվիրել Ռուսաստանին։ Այն վերնագրված է «Գարունը Ռուսաստանում», որը տպագրվել է Ֆրանսիայում, թարգմանվել ռուսերեն եւ, հավանաբար, կհրատարակվի նաեւ Հայաստանում։ Դեսպանը կարծում է, որ իր մասնագիտությունը եւ գրելը սնում են մեկը-մյուսին։ «Ես քիչ առաջ հիշատակեցի այն կանխազգացումները, որ ունեի պերեստրոյկայի8221 ժամանակ։ Դրանք էլ ինձ մղեցին գրելու մի վեպ, երբ ես Մոսկվայում էի։ Գարունը խորհրդանշում է վերածնունդ: Այստեղից էլ պարզ կլինի իմ առանձնահատուկ տարվածությունը Ռուսաստանի ձմռան եւ ցրտի հանդեպ, ձյան ու ձնհալի նկատմամբ, ձնհալի, որը ստեղծագործ մտքի հնարավորություն տվեց: Սառցակալումը տեղի էր ունեցել նախորդ համակարգի ժամանակ»: Հայ կանայք պերճաշուք են եւ գիտեն ուր են գնում Առաջին հարցը, որ տվյալ երկիր այցելելիս տալիս է ինքն իրեն, այն է, թե ինչի են ձգտում այս երկրի մարդիկ: Առաջին հարցը, որ տվել է Հայաստան գալիս, այն էր, թե ինչի են ձգտում այս երկրի երիտասարդները: «Ըստ իս, պատասխանը բավականին պարզ էր՝ նրանք ձգտում են աշխատանք գտնել՝ աշխատանք բառի արժանի իմաստով»: Ի դեպ, երբ արդեն քննարկվել էր Անրի Կյունիին Հայաստանում դեսպան նշանակելու հարցը, անմիջապես շտապել է փարիզյան մի գրախանութ եւ գնել հայերենի ուսուցման մի ձեռնարկ: Ըստ նրա, լեզվի իմացությունը այն միջոցն է, որ հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ երկրի մարդկանց։ «Վերջերս եղանք Վարդենիսում: Անցնելով ճանապարհով, ես ինձ համար վերագտնում էի այն նույն ժեստերը, դեկորները, բույրը, որը ժամանակին ես զգացել էի մեր գյուղում: Այն տպավորությունն ունեի, որ Վարդենիսը հասկանում եմ իմ մանկության գյուղի միջոցով: Ես արդեն հիշատակեցի արմատների կարեւորության մասին, սեփական արմատներ ունենալը հնարավորություն է տալիս հասկանալու ուրիշի արմատները, նրա կապվածությունն արմատներին, իմաստը, որ նա վերագրել է իր արմատներին։ Շատ հաճախ Երեւանով զբոսնելիս ասում եմ, որ ես ինձ իմ տանն եմ զգում: Հենց այն պարզ պատճառով, որ այս երկիրը ինձ հետ խոսում է: Ասեմ նաեւ, որ մենք ինչ172որ մի տեղ ունենք ընդհանուր ժառանգություն»։ Դեսպանի կարծիքով, հայ կանայք շատ պերճաշուք են: Մեծ հոգ են տանում իրենց՝ լավ ներկայացնելու համար, խնամված են: Ֆրանսիացի տղամարդը այսպես նկարագրեց հայ կանանց. «Գիտե՞ք, մի տեսակ խաղ է տեղի ունենում հպարտության եւ նազանքի միջեւ, տղամարդկանց գրավելու համար: Ապագայում հայ կանայք այս երկրի համար մեծ դերակատարություն ունեն՝ խանդավառություն դրսեւորելով իրենց ձեռնարկումներում: Եվ ինձ միշտ զարմացնում է հայ կնոջ նպատակասլաց քայլվածքը»։ Հայկական մի քանի կերակրատեսակներ իսկապես շատ է սիրում, թուլություն ունի իշխանի հանդեպ։ Նա գտնում է, որ համեղ ձկնատեսակ լինելուց բացի, այն նաեւ խորհրդավոր նշանակություն ունի՝ իշխանաձուկ, որի իսկականը կարելի է գտնել միայն Սեւանում՝ հայերիս նման իշխանի առավելությունների մասին հաճույքով խոսեց Ֆրանսիայի դեսպանը։ «Խոհարար չեմ, բայց կարողանում եմ մի ուտիլիտար կերակուր պատրաստել՝ պարզապես կերած լինելու համար։ Ի դեպ, ամենապարզ կերակուրը ինձ լիովին կբավարարի։ Իմ պարտիզպան պապը միշտ ասում էր, որ պանիրը, հացը, ընկույզը լիովին բավական են լավ սնված լինելու համար»,172 խոստովանեց դեսպանը: Միաժամանակ նա կիսում է տարածված այն կարծիքը, թե իբր դեսպանների հիմնական զբաղմունքը ընդունելություններին մասնակցելն է եւ ընդունելություններ կազմակերպելը. «Ասեմ, որ դա տարածված է ոչ միայն այստեղ։ Այն պահպանվում է նաեւ Փարիզում, որտեղ նույնիսկ այդպիսի գովազդային հոլովակներ են պատրաստում: Փարիզում կա այդպիսի մի գովազդ՝ դեսպանը շոկոլադի տուփը ձեռքին հյուրասիրում է: Ասեմ, որ ես կոկտեյլների սիրահար չեմ։ Երկու պատճառ կա. կոկտեյլները շատ աղմկոտ են, ուստի եւ լուրջ խոսակցություն վարել հնարավոր չէ: Բացի այդ, նման աղմկոտ վայրում վարած զրույցները շատ մակերեսային են: Այս առումով ես նախընտրում եմ մարդկանց հրավիրել կամ ճաշի, կամ ընթրիքի: Կարծում եմ, այդ ժամանակ սեղանը իսկապես դառնում է մտքերի փոխանակման, շփումների շատ հարմար վայր։ Շփման, մտերմության այդ զգացումը հատուկ է եւ ֆրանսիացիներին, եւ հայերին: Մեր երկու հասարակությունների միջեւ սեղանի խորհուրդը մեծ նշանակություն ունի: Անկասկած, պատճառներից մեկն էլ այն է, որ ֆրանսիացիները եւ հայերը մեկմեկու լավ են հասկանում»: Թեպետ դեսպանը հիացմունքով էր խոսում ցրտի եւ ձյան նկատմամբ տածած սիրո մասին, սակայն ես այն տպավորությունը ստացա, թե նա գերադասում է հալոցքը, գարունը։ Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել