Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԱԼԱ172Ի ՇՆՈՐՀԻՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՄԱՐՈՂ ՋԱՀԸ ՎԱՌՎԵՑ

Սեպտեմբեր 09,2003 00:00

ԱՍԱԼԱ172Ի ՇՆՈՐՀԻՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՄԱՐՈՂ ՋԱՀԸ ՎԱՌՎԵՑ Գտնում է Հայաստանում բնակվող նախկին սփյուռքահայը Երբ Եվրոպայի տարբեր երկրներում գոյություն ունեցող եւ հարյուր հազարներով, միլիոններով անմեղ մարդկանց կյանքեր խլած՝ սկսած Նապոլեոն Բոնապարտից մինչեւ Բիսմարկին նվիրված հուշարձանների առատության պայմաններին ես ծանոթ եւ երբ միմիայն այս վերջին տասնամյակում աշխարհ մոլորակում համայն մարդկության մարդու իրավունքների եւ ժողովրդավարության դասեր տվող ԱՄՆ-ի՝ սկսած Հարավսլավիայից մինչեւ Աֆղանստան, վերջացրած Իրաքում անմեղ երեխաների եւ խաղաղ բնակչության ռմբակոծությանն ես ականատես դառնում, վերոհիշյալ հոդվածը պարզապես անբովանդակ է մնում։ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը՝ (ԱՍԱԼԱ) իբրեւ թիրախ ընտրել է 8220«Թուրքիա»8221 կոչվող պետությունն ներկայացնող դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք ոչ միայն անզեն չեն եղել, այլ նրանց դեմ զինվորական գործողություն իրականացնող անձնազոհ հայորդիներից հազար անգամ ավելի զինված եւ կրկնակի պաշտպանված վիճակում են գտնվել։ ԱՍԱԼԱ-ն մշտապես ստանձնած լինելով իր կողմից կատարվածի ամբողջ պատասխանատվությունը, նախօրոք եւ բաց հաղորդագրություններով շարունակ զգուշացրել է իր կողմից հայտարարված պատերազմի մասին։ Միայն երկու զինվորական գործողություններից բերվող օրինակները բավական են փաստելու ԱՍԱԼԱ-ի գաղափարական կեցվածքը։ 1981թ. աշնանը Փարիզի թրքական դեսպանության գրավման ժամանակ ԱՍԱԼԱ-ի հայ մարտիկների պատանդը դարձած թվով վաթսունը անցնող թուրք եւ քուրդ քաղաքացիներից եւ ոչ մեկը դատարանում ոչ միայն տղաների դեմ ցուցմունք չէին տվել իբրեւ տուժող, այլ իրենց հանդեպ հայ մարտիկների կողմից ցուցաբերված մարդկային վերաբերմունքի համար շնորհակալություն էին հայտնել։ Գրեթե նույնը կատարվեց 1982թ. օգոստոս ամսին, Անկարայի Էսենբողա օդանավակայանում ռազմական գործողություն կատարելիս։ Իրենց ձեռքում պատանդ հայտնված հարյուրներով թուրք խաղաղ բնակչության կյանքը խնայող 8220«Մենք ձեր դեմ ոչինչ չունինք անելու, մեր պայքարը ձեր ստախոս պետության դեմ է8221 հայտարարող» երկու հայորդիներից մեկը զոհվեց տեղում, իսկ մյուսը թուրքերի կողմից կախաղան բարձրացվեց։ Ես անձամբ եվրոպական համալսարաններում Ճանաչել եմ հայ երիտասարդների, որոնք հրաժարվում էին իրենց հայկական ինքնությունից, հայ լինելուց։ Բարեբախտաբար, 1975թ. ստեղծված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը ջարդեց ձուլման այս աղետը։ ԱՍԱԼԱ-ն ամբողջ աշխարհում հայ երիտասարդության զարթնելու, իրենց ինքնությունը վերագտնելու իրական պատճառն է հանդիսացել։ Երբ ուսումնասիրվում է մեր դասական կուսակցությունների պատմությունը, որոնք սփյուռքահայ գաղութներում տասնյակ տարիներ մեկը մյուսին թշնամություն սերմանելով ու զուր ջուր ծեծելով են զբաղվել, հասկանալի է դառնում իրենց ամենամսյա սառեցրած, տաքացրած, կախակայած ու ապխտած բյուրոյական որոշումներով կամ հայտարարություններով 8220հայկական հողեր ազատագրող, բայց իրականում անգործությամբ տառապող, հայությանն քաջածանոթ մեր հալիվոր կուսակցությունների վերնախավերի անհանգստությունը։ Սա զարթոնք էր եւ ամենուրեք սկսվեց հայանպաստ, հայրենանպաստ մի շարժում՝ իրենց հայկական ինքնությունը փնտրող ու արդեն գիտակցաբար այդ ինքնությամբ ապրելու ձգտումը դրսեւորող հայ երիտասարդությունը՝ Լիբանան, Սիրիա, Իրան, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա եւ այլուր, մի մարդու նման ԱՍԱԼԱ-ով հպարտորեն ոտքի կանգնեց։ Սա հայերիս համար, վերջապես, վերապրողից ապրող դառնալու առաջին եւ լրջագույն քայլն էր։ Այս իրողությունը Թուրքիայի մեջքին կանգնած տասնյակից էլ ավելի պետությունների գաղտնի սպասարկությունների հիմնական ծրագրերին լրջորեն խանգարեց։ Հայը վերանալու, ձուլվելու փոխարեն որոշում էր հայ մնալ, որը վտանգավոր էր հենց նրանց համար, ովքեր հիմնականում մեր ժողովրդի ձուլման՝ դանդաղ մահվան ծրագրերն էին սպասարկում։ Անհերքելի մի փաստ՝ ԱՍԱԼԱ-ի ստեղծումից հետո, աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած հայկական գաղթօջախում, տեսեք, թե ինչքան հայկական թերթեր, ամսագրեր, պարբերականներ են ավելացել, թե հայերեն եւ թե օտարալեզու հայկական գրքեր են տպվել։ Իմացեք, թե քնից զարթնած նոր սերնդի, անհետ կորչելու վտանգից վնասազերծված աշխարհասփյուռ հայ երիտասարդության կողմից ինչքան միություններ են ստեղծվել, ինչ հայապահպան գործեր են կատարվել։ Սա սփյուռքում ծնված երրորդ սերունդն էր, որ շնորհիվ ԱՍԱԼԱ-ի՝ մարող ջահը կրկին վառեց։ Արեւմտյան Հայաստանի ազատագրման, մեր ամբողջական հողերի ազատագրման համար մղվող պայքարում քրտինք եւ արյուն թափած կազմակերպության՝ ԱՍԱԼԱ-ի անդամները չէին կարող ադրբեջանցիների տիրապետության տակ գտնվող հայկական հողի՝ Արցախի ազատագրմանը չմասնակցել։ Եվ հազիվ մի մարդու երկու ձեռքերի մատների չափ սփյուռքահայի մասնակից դարձած Արցախյան ազատամարտին նրանք եւս մասնակցեցին, լուռ ու մունջ՝ անհայտ զինվորի կարգավիճակով։ Եվ հայկական Երրորդ հանրապետության ստեղծումից ի վեր երբեւիցե կա՞ մեկը, որ լսած լինի Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի կողմից ստանձնած մի արարք կամ հայտարարություն, որ մեր նորագույն պետությանը վնասած լինի։ Ի պատիվ ԱՍԱԼԱ-ի այս գերագույն պատասխանատու լուրջ կեցվածքին եւ Եռաբլուրում իսկապես որ 8220«Վասն հայրենյաց եւ վասն հայության»8221 իմացյալ մահով զոհված հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձանին պետք է հարգանքով մոտենալ։ Նա, ով չի ցանկանում հարգել, թող անձնապես այդպես վարվի, բայց թող ոչ մեկը հայ ժողովրդի եւ հասարակության առաջ մեր այս արժեքը՝ ԱՍԱԼԱ-ն չպախարակի։ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել