Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ՝

Հուլիս 09,2004 00:00

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ Հուլիսի սկզբին Սոֆիայում տեղի է ունեցել Հարավ-կովկասյան խորհրդարանական նախաձեռնության (ՀԿԽՆ) երկրորդ լիագումար նիստը, որը բրիտանական Links ոչ կառավարական կազմակերպության ջանքերով ստեղծվել է մի քանի տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է «Նոյյան Տապան» գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ, նիստին մասնակցել են պատգամավորներ եւ փորձագետներ Ադրբեջանից, Վրաստանից եւ Հայաստանից: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը եւս ներկայացված է եղել Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը՝ ի դեմս ԼՂՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Դավիթ Բաբայանի: Այս առիթով Բաքվի «Էխո» թերթը նշել է, թե ԼՂ ռեժիմի ֆունկցիոների մասնակցությունը այդքան ներկայացուցչական ֆորումին փաստորեն մարտահրավեր է պաշտոնական Բաքվին: Իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները միաձայն հայտարարել են, թե նույնիսկ չեն էլ կասկածել, որ միեւնույն «կլոր սեղանի» շուրջ իրենց հետ նստած է եղել «ԼՂՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը»: Ինչպես «Էխոյին» հայտարարել է պատվիրակության անդամ, «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Շահլար Ասքերովը, «նստաշրջանի ամբողջ ընթացքում եւ ոչ մի ելույթում չի ասվել, որ այստեղ ներկա է ԼՂՀ ներկայացուցիչ:- Այդ մասին ոչինչ չասաց եւ Links-ի ղեկավար Դեննիս Սամմութը: Պատգամավորը նշել է, որ հրապարակված փաստը հարկ է ուսումնասիրել, եւ, եթե այն հաստատվի, համապատասխան միջոցներ ձեռնարկել. «Մենք պետք է այդ ամենը ճշտենք: Չի բացառվում, որ այդ Բաբայանը այնտեղ իսկապես եղել է, բայց նրան մեզ չեն ներկայացրել: Հնարավոր է՝ Links-ի ղեկավարը այդ մասին գիտեր, սակայն մեզ ոչինչ չի հայտնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել