Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՏՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԸ

Հուլիս 17,2004 00:00

ՄԱՔՍԱՏՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԸ Երեկ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության վարչության պետ Լեւոն Շահինյանը ներկայացրեց 2004թ. առաջին կիսամյակի ֆինանսական վերահսկողության հաշվետվությունը: «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը ֆինանսների նախարարության միջոցով իրականացնում է կառավարությունը: Լ. Շահինյանը նշեց, որ իրենց վարչությունը չէր կարող լիովին իրականացնել այդ հսկողությունը, դրա համար 2001-ին ընդունված «Գանձապետական համակարգի մասին» օրենքով նախատեսվեց, որ պետք է բոլոր պետական կառավարչական հիմնարկներում ու խոշոր համայնքներում ստեղծվեն ներքին աուդիտի ստորաբաժանումներ: Այժմ վերահսկողության վարչությունը դրանց նկատմամբ իրականացնում է մեթոդական, կազմակերպչական, հսկողական գործառույթ: Ընդհանուր առմամբ՝ այս կիսամյակում ստուգումների արդյունքում հայտնաբերված 2մլդ 980 մլն դրամից 323 մլն-ն արդեն վերականգնված է, մնացածը՝ վերաձեւակերպված: Բավականին մեծ գումարներ են արձանագրել նաեւ կառավարությանը տրամադրված մարդասիրական օգնության ստուգումների ժամանակ: Իրեն պատկանող աուդիտորական ընկերության ՀԱԷԿ-ից պատվեր ստանալու «Առավոտի» հրապարակման առնչությամբ Լ. Շահինյանը հայտարարեց. «Ես եւ ինձ հետ փոխկապակցված որեւէ անձ չունի եւ չի ունեցել աուդիտորական ֆիրմա: Ատոմակայանի օրինակը, ենթադրում եմ, վերաբերում է 2003-ին կատարված բյուջետային վարկի չվերադարձման պատճառների ուսումնասիրությանը, որի ժամանակ ֆիքսեցինք 3 մլդ 300մլն-ի ֆինանսական խախտումներ»: Մեր հրապարակման մեջ հիշատակվող Գուգարքի մաքսատան ստուգումների արդյունքների հետ, ըստ Շահինյանի, պարզվում է, համաձայնել է Մաքսային կոմիտեն եւ գումարները վերադարձրել պետբյուջե: Իսկ Արարատյան մաքսատան ստուգումների ակտը, որի մասին նույնպես գրել էինք, Շահինյանը հաստատեց, որ մաքսատան կողմից, իրոք, բողոքարկվել է. «մինչեւ այս ամսվա վերջ արդեն որոշված կլինի՝ ճի՞շտ է ակտը, թե՞ ենթակա է փոփոխման»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031