Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ

Հոկտեմբեր 14,2004 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ Երեկ առավոտյան Սյունիքի մարզի Կապան քաղաքում մահակներով զինված երեք երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկել եւ կողոպտել մարզային «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին, որը միաժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մամլո քարտուղարն էր: Երեկ այս մասին «Առավոտին» տեղեկացրեց մարզային թերթի խմբագրության աշխատակազմը: Թերթի լրագրողներից մեկը մեր թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց, որ զինված երիտասարդները Կապանում գործող «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի անդամներ են: Ըստ լրագրողի, ծեծողների թվում է եղել նաեւ ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը, որը, մեր տեղեկություններով, նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է: Աշխատակազմի մեկնաբանությամբ, ծեծի պատճառը թերթի վերջին համարների հրապարակումներն են: Դրանք վերաբերել են մարզի բուհական քննությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինություններին եւ Կապանի թիվ 2, Գորիսի թիվ 4 դպրոցների փակմանը: Նյութերից մեկը վերնագրված է եղել՝ «Չե՞ն պատրաստվում արդյոք վարչապետը եւ ԿԳ նախարարը պարզաբանումներ տալ մարզի բնակչությանը», թեեւ նյութում, ըստ լրագրողների, որեւէ վիրավորական ենթատեքստ չի եղել այս պաշտոնյաների նկատմամբ: Այնուամենայնիվ, ծեծից առաջ մամուլի քարտուղարը ազատվել է աշխատանքից, որին հետեւել է թերթում «անհաճո» մեկնաբանություն այդ մասին, սրան էլ հետեւեց հաշվեհարդարը լրագրողի նկատմամբ: Լրագրողների հաղորդմամբ, «Սյունյաց արծիվները» Ս. Ալեքսանյանին Կապանը լքելու համար մեկ ժամ են տվել, այլապես սպառնալով հրկիզել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031