Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ԴԵՌ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 04,2004 00:00

«27»-Ի
ԳՈՐԾՈՒՄ ԴԵՌ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդ Սամվել
Դեմիրճյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանին երեկ հարցրինք՝ ի՞նչ տեղեկություն
ունի «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածների մասին: Աշոտ Սարգսյանը
մասնավորապես ասաց. «Դեռեւս Վռամ Գալստյանի, այսպես կոչված, կախվելուց հետո ես գրություն
ուղարկեցի արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ էր վերջինս գտնվել
մեկուսարանում: Ինձ պատասխանեցին, որ դա մեկուսարան չէ, այլ քրեակատարողական հիմնարկ,
որը հատուկ ցմահ ազատազրկման դատապարտվածների համար է: Բնական հարց առաջացավ, արդյո՞ք
այն երկու տականքները /խոսքը Նաիրի եւ Կարեն Հունանյանների մասին է- Մ. Ե./ եւս գտնվում
են այդ նույն հիմնարկում: Պատասխանեցին, որ այդ երկուսը գտնվում են «Կենտրոն» կոչվող
մեկուսարանում, որը նախարարի հրամանով վերածվել է քրեակատարողական հիմնարկի: Բայց
զավեշտն այն է, որ իմ առաջին գրությունից հետո է նախարարի հրամանով «Կենտրոնը» վերածվել
այդպիսի հիմնարկի»: Փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց նաեւ, որ անկախ ամեն ինչից,
իրենք շարունակելու են իրենց աշխատանքը, քանի դեռ ամբողջովին չի բացահայտվել «Հոկտեմբերի
27-»-ը. «Եվ պետությունն էլ պետք է մեզ օժանդակի, որովհետեւ հանցագործությունն ուղղված
էր պետության դեմ: Դատախազության այսօրվա քննչական խումբը եւս պետք է շահագրգիռ լինի՝
մեզ հետ համագործակցելու: Մենք քրեական գործի շրջանակներից դուրս չենք գալու: Արվելու
են միջնորդություններ, անկախ նրանից՝ ո՞ւմ դուրը կգա, ո՞ւմ շահերին կխփի, մեր քայլերը
լինելու են զուտ քրեական գործի շրջանակներում: Մենք այդ առումով կաշկանդված չենք:
Շահարկում չի լինելու, բայց եթե կա հարց, որի պատասխանը տրված չէ, մենք այդ մասին
կասենք հենց այսօր, ոչ թե կսպասենք այլ ժամանակների: Բոլոր հարցերը այսօր պետք է
բարձրացվեն եւ պատասխան ստանան: Որպեսզի չստանալու դեպքում կարողանանք պահանջատեր
լինել եւ պարզել, թե ինչո՞ւ չկան այդ պատասխանները: Չէ՞ որ քրեական գործի վերաբերյալ
միջնորդություններ են արվել, ինչո՞ւ դրանք չեն կատարվել: Այ, չկատարողները պետք է
այսօր հասկանան, որ կգա մի օր, երբ իրենց առաջ կդրվեն այդ հարցերը»: Մ.
Ե. Հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել