Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ»՝

Մայիս 27,2005 00:00

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ»՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Այս տարվա մարտ ամսից «Աշտարակ-Կաթ» ընկերությունը ներկայացնում է ելակի, մոշի եւ դեղձի համով ըմպելի յոգուրտներ: Այսօրվա կյանքի ռիթմը ստիպում է մեզ մտածել առողջ ապրելակերպի մասին, որի հիմքում ընկած է, իհարկե, էկոլոգիապես մաքուր սնունդը: Մոլորակի բնակչության գրեթե 20 տոկոսն այսօր մարսողության հետ կապված խնդիրներ ունի: Պատճառները շատ են՝ սթրեսները, ոչ կանոնավոր սնվելը, վարակները, հակաբիոտիկների ընդունումը, որոնք ոչնչացնում են աղիների բարենպաստ միկրոֆլորան: Այդ ամենի հետեւանքը աղեստամոքսային համակարգի խանգարումներն են ու այդ պատճառով առաջացած խնդիրները՝ փորկապ, դիարեա, մաշկային ցան, ավելորդ քաշ եւ այլն: Վարակներին օրգանիզմի դիմակայելու ունակությունը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սննդային օրապահիկի մաս դարձնել յոգուրտները, որոնց պարունակության «կենդանի» բակտերիալ կուլտուրան վերականգնում է աղիների միկրոֆլորան: Յոգուրտը հայտնի էր դեռ հին Բաբելոնում: Տարբեր ժողովուրդներ տարբեր անվանումներ են տվել յոգուրտին՝ թաթարները, ուզբեկները՝ «կատիկ» կամ «գատիկ», սիցիլիացիները՝ «մեցորադ», եգիպտացիները՝ «լեբեն» եւ այլն: Ֆրանսիայում յոգուրտը հայտնի էր արդեն իսկ Վերածննդի դարաշրջանում: Նրա շնորհիվ էր, որ պալատական բժիշկները կարողացան բուժել թագավոր Ֆրանցիսկ Առաջինի՝ այն ժամանակ դեռ անբուժելի համարվող հիվանդությունը՝ աղիքային խանգարումը: Այն մասին, որ յոգուրտը զարմանահրաշ մթերք է, մեզ ամեն ժամ հիշեցնում են գովազդային հոլովակները: Մինչդեռ այն մասին, թե իրականում որ յոգուրտն է այդպիսին, ոչինչ չի ասվում: Միջազգային ստանդարտներով յոգուրտ կարելի է անվանել միայն այն մթերքը, որը պարունակում է «կենդանի» բակտերիալ կուլտուրա՝ բուլղարական ցուպիկ եւ կաթնաթթվային ստրեպտոկոկ: Մնացյալը՝ ջերմային մշակման ենթարկված մթերքներ են: Հայաստանի շուկան ողողված է պայմանականորեն «յոգուրտ» կոչվող մթերքներով: Իրականում դրանք քաղցր աղանդերներ են՝ դեսերտ: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ մեր շուկայում չկա իսկական յոգուրտ: Ահավասիկ՝ «Աշտարակ-Կաթ» ընկերության ըմպելի յոգուրտները: Գեղեցիկ ձեւավորված շշերով, հաճելի եւ հարմար օգտագործման համար: «Աշտարակ-Կաթ» ընկերության ըմպելի յոգուրտները զերծ են կոնսերվանտներից, պարունակում են վիտամինների մի ողջ կազմ՝ C, A, B1, B6, B12, E, D, Ca, Na, K եւ այլ միկրոէլեմենտներ: Արտադրության մեջ վերամշակվում է Հայկական լեռնաշխարհի ալպիական մարգագետիններում ստացվող օրգանիկ կաթ: Ընկերության յոգուրտային մերանը ներկրվում է Ռուսաստանից՝ համառուսական կաթի արդյունաբերությանը կից գիտահետազոտական ինստիտուտից: Իսկ թարմ, համեղ եւ օրգանիզմի համար օգտակար մրգերը, որոնց կտորները կան յոգուրտներում, պարգեւում են Հայաստանի հարուստ այգիները: Բացի վերոբերյալ դրական հատկանիշներից, յոգուրտները, եւ հատկապես «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ, բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Իսկ նրա մեջ պարունակվող ֆերմենտները դուրս են հանում օրգանիզմից վնասակար նյութերը: Ապա՝ յոգուրտները նաեւ օգտագործվում են կոսմետիկական նպատակներով՝ դիմակների տեսքով, որոնք թարմացնում են չոր մաշկը: Բացի այդ, յոգուրտները շատ արագ հագեցնում են քաղցի եւ ծարավի զգացումը: Ինչպես կաթնաթթվային մթերքների մեծ մասը, յոգուրտներն օգտակար են ցանկացած տարիքի մարդկանց համար: Գիտնականների կանխատեսմամբ, մոտ ապագայում յոգուրտային կուլտուրա պարունակող դեղամիջոցները կարելի է օգտագործել լուրջ աղեստամոքսային պաթոլոգիաների եւ անգամ քաղցկեղը կանխելու համար: Մինչ գիտնականները զբաղվում են Ձեր ապագայով՝ սիրելի սպառող, «Աշտարակ-Կաթ» ընկերությունը փորձում է ապահովել Ձեր ներկան՝ արդեն շատ լավ ծանոթ ու հարազատ դարձած, բարձր որակի, հիանալի համ ունեցող կաթնամթերքով: Կարող եք համոզված լինել, որ այս անգամ էլ ըմպելի յոգուրտներըը կարդարացնեն Ձեր սպասումները: Օգտակար ու սիրելի կլինի այն բոլոր մարդկանց համար, ովքեր մտածում են իրենց առողջության մասին, գերադասում եւ գնահատում են որակյալ հայրենական մթերքը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել