Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ

Մայիս 28,2005 00:00

ՉՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ
ԱՐԺԵԶՐԿՈՒՄ Լոս-Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթում սույն թվականի
մարտի 11-ին տպագրվել է Հայաստանի ԿԲ նախագահի հոդվածը, որտեղ արտահայտվել ենք հետեւյալ
մտքերը. «Հայաստանի տնտեսությունը ներկայումս կախված է սփյուռքից փոխանցված ֆոնդերից,
եւ արտասահմանյան այս փոխանցումները ապահովում են Հայաստանի բնակչության բարվոք կենսամակարդակը:
Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցների փոխանցումները անցյալ տարի հասել են
740 մլն դոլարի՝ գերազանցելով երկրի 600 մլն դոլարանոց բյուջեն: Այս տարի սպասվում
է, որ փոխանցումները կհասնեն մինչեւ մեկ միլիարդի: 1991-ից ի վեր մոտ մեկ մլն հայ
լքել է Հայաստանը, միեւնույն ժամանակ երկրում մնացած 3,7 մլն ժողովուրդն այսօր ապրում
է արտասահմանում աշխատող իրենց հարազատների եւ ընկերների ուղարկած դրամով»: Այս
մտքերն իրենց կարեւորությամբ ինչպե՞ս համատեղել Հայաստանում ԱՄՆ դոլարի 23,39 տոկոս
արժեզրկման հետ: Այդ արժեզրկումը մեծ կորուստ է պատճառել ու պատճառում մեր այն քաղաքացիներին,
ովքեր գոյատեւում են արտասահմանում աշխատող ու ապրող իրենց հարազատներից ու ընկերներից
ստացած դոլարով: Բացի այդ, Հայաստանում գործում են շատ ձեռնարկություններ,
որոնք իրենց ընթացիկ ծախսերի համար նախատեսված գումարը, այդ թվում՝ աշխատավարձի համար,
արտասահմանից ստանում են ԱՄՆ դոլարով: Վերոհիշյալ ժամանակահատվածում այդ ընկերությունների
աշխատակիցների աշխատավարձը զգալի իջել է: Միջին հաշվով, այս ընթացքում նրանք կորցնում
են շուրջ երեք ամիսների աշխատավարձը: Դոլարի փոխարժեքի նվազման վրա չեն ազդել
ոչ առաջարկ ու պահանջարկի գործոնը, ոչ էլ համաշխարհային տնտեսության տենդենցները:
Ներկայացնում ենք ինտերնետից վերցրած տվյալներ. 2004-ի հունվարից մինչեւ 2005-ի ապրիլն
ընկած ժամանակահատվածում հարեւան Իրանում, Թուրքիայում ու Պակիստանում դոլարի փոխարժեքն
աճել է միջինը 4 տոկոսով, Եվրոպայում, Կանադայում, Ճապոնիայում եւ այլուր այն նվազել
է, բայց կրկին՝ միջինը նույնքան տոկոսով, Վրաստանում ու Ադրբեջանում՝ նույնպես, միայն
Հայաստանում է դոլարի արժեզրկումը հիշյալ ժամանակահատվածում կազմել 23,4 տոկոս բարձր
ցուցանիշ, ինչն այդպես էլ չի պատճառաբանվել: ԹԱԴԵՎՈՍ ՄԻՆԱՍԵԱՆԼոս-Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել