Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԻ

Սեպտեմբեր 01,2005 00:00

ՄԻՆԻ «ՏԷՑ-Ի ԿՐՈՒԳ» Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով օրերս զբաղեցրած պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել, ապա՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վահագն Գրիգորյանը՝ մականունը «Բոքս» (դեպ, վերջինիս հայրը՝ Միքայել Գրիգորյանը, վերջերս էր նշանակվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր): Վ. Գրիգորյանը ս. թ. հուլիսի 6-ին հայտարարություն էր տվել Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազություն եւ հայտնել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանի՝ «Կոմբիկերի Վլադ», եղբոր որդին՝ Գարիկ Հակոբյանն իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածք: Հայտարարության հիման վրա Վ. Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ուղեգիր էր տրվել, միաժամանակ համայնքի դատախազությունը քննություն էր սկսել՝ պարզելու հայտարարության իսկությունը: Զուգահեռաբար ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում եւ ոստիկանության շտաբում անցկացվել է ծառայական հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Վ. Գրիգորյանը, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ առանց ոստիկանի համազգեստի, վիճաբանել էր ԱԺ պատգամավորի եղբոր 15-ամյա տղայի հետ եւ ապտակել նրան: Վերջինս էլ կանչել էր իր հորեղբոր որդուն՝ Գարիկ Հակոբյանին, որն, ի դեպ, ժամանակին, որպես ականատես վկա անցել էր «ՏԷՑ-ի կրուգի» գործով: Խաղաղ Դոնի փողոցում սկսված վիճաբանությունը շարունակվել էր Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող «պալիգոններում»: Մեր տվյալներով, «ռազբորկային» մասնակցել էին նաեւ թվով 7 արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներով եկած մարդիկ: Ոստիկանության ծառայական հետաքննությունը պարզել էր նաեւ, որ Վ. Գրիգորյանը վիճաբանության ժամանակ օգտագործել է իր մոտ եղած եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի հաշվեցուցակային զենքը եւ օդ էր կրակել: Դեպքի վայրում եղած 7 ավտոմեքենաներից 3-ը տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930