Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՍԵԼԻՆ ՏՈՊԱԼՈՎԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Հոկտեմբեր 13,2005 00:00

Արգենտինայի
Սան Լուիս քաղաքում ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնին պաշտոնապես հռչակելուն մնաց երկու տուր:
Երեկ մրցաշարում հայտարարվել էր վերջին հանգստյան օրը: Իսկ
նախորդ օրը կայացած 12-րդ տուրում Տոպալով-Սվիդլեր, Մորոզեւիչ-Պոլգար, Կասիմջանով-Ադամս
պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ եւ միայն Անանդը առավելության հասավ
Լեկոյի նկատմամբ ու վաստակած միավորների քանակով հավասարվեց Սվիդլերին: Այսօր կայանալիք
13-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները
դասավորվել են հետեւյալ հերթականությամբ: 1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝
9,0 միավոր 2-3. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 7,5, Վիշվանաթան Անանդ
(Հնդկաստան)՝ 7,5 4. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 6,0 5-6. Պետեր
Լեկո (Հունգարիա)՝ 5,0, Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)՝ 5,0 7. Մայքլ
Ադամս (Անգլիա)՝ 4,5 8. Յուդիթ Պոլգար (Հունգարիա)՝ 3,5 Ըստ
ամենայնի՝ հոկտեմբերի 14-ին շախմատային աշխարհի նոր գահակիրը կդառնա Վեսելին Տոպալովը:
Նա դրա հիանալի շանսերն ունի: 13-րդ տուրում բուլղարացին ուժերը չափելու է դեռեւս
ՖԻԴԵ-ի գործող չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի, իսկ եզրափակիչ տուրում՝ առաջնության
միակ կին մասնակցի՝ Յուդիթ Պոլգարի հետ: Եթե հաշվի առնենք, որ Տոպալովը Սան Լուիսում
պարզապես գերազանց է հանդես գալիս, ապա մեզ մնում է սպասել նրա՝ շախմատային նոր արքա
տիտղոսի պաշտոնական ձեւակերպմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել