Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՒԲՐԱՆԸ՝

Նոյեմբեր 23,2005 00:00

ԺՈՒԲՐԱՆԸ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ Երեկ Երեւանի Մանկական այգում բացվեց լիբանանցի գրող, բանաստեղծ, իմաստասեր եւ նկարիչ Ժուբրան Խալիլի Ժուբրանի կիսանդրին: Քանդակի հեղինակն է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Այն կանգնեցվել է «ՎիվաՍել» ընկերության ֆինանսավորմամբ եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Իսկ կիսանդրու տեղադրման վայրը խորհրդանշական է: «Քանի որ այգու հարեւանությամբ գտնվում է Բեյրութի փողոցը, նպատակահարմար համարեցինք քրիստոնյա ընտանիքի զավակ, բանաստեղծ Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրին տեղադրել հենց այս այգում»,- նկատեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ժուբրան Խալիլ Ժուբրանը ծնվել է 1883 թվականին: Նրա ստեղծագործություններից ամենահայտնին՝ «Մարգարեն», թարգմանվել է մի շարք լեզուներով, այն տարածվածության առումով 4-րդն է աշխարհում: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, այն շուտով կթարգմանվի նաեւ արեւելահայերեն: ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ժեբրայել Ժեարան մեզ՝ հայերիս, բնորոշեց որպես այլ ժողովուրդների մշակույթը սիրող ու գնահատող ազգ: «Հայերը մեր երկրի անքակտելի մասն են: Մեծ բանաստեղծ Ժուբրան Խալիլ Ժուբրանը ծառայել է նաեւ հայերին»: Լեւոն Թոքմաջյանը երկու տարի առաջ է ստանձնել լիբանանցի մեծ իմաստասերի կիսանդրու ստեղծման գործը: Լավ ուսումնասիրելով նրա կենսագրությունը, զգալով հայրենիքից հեռու գտնվող մարդու վիշտը՝ փորձել է կերտել բանաստեղծի խրոխտ, դինամիկ, հպարտության զգացումով լեցուն կերպարը: «Հայաստանը պիտի թոթափի իրենից օրենքից դուրս արձանների, արձանախմբերի կանգնեցումը: Բոլոր արձանները, որոնք կանգնեցվում են ՀՀ-ում, պետք է լինեն բաձրարվեստ»,- հայտարարեց միջոցառմանը ներկա գտնվող մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: Հավելենք, որ առաջիկայում Լիբանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930